Բաժիններ՝

«Ինձ ուրախացրեց, որ մրգերի չորացման գործով կին էր զբաղվում». Էկոնոմիկայի նախարար

Այսօր «Լավագույն կին» գործարար մրցանակաբաշխության ժամանակ լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ այդ մրցանակաբաշխությանը չեն մասնակցում, օրինակ, Նաիրա Կարապետյանը, Սիլվա Համբարձումյանը, հաջողված գործարարներ: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ այդ մրցանակաբաշխությանը մասնակցում են ավելի փոքր բիզնեսով զբաղվող կանայք. «Նախաձեռնությունը փոքր և միջին ձեռնարկության ազգային կենտրոնինն է, և բնական է, որ այնտեղ պետք է փոքր բիզնեսով զբաղվող կանայք լինեին»:

Դիտարկմանը, որ կին գործարարները բողոքում են, որ կառավարությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում սկսնակ գործարարներին, նախարարը պատասխանեց, որ բազմաթիվ ծրագրեր կան, որոնցով իրենք աջակցում են գործարարներին. «Աջակցության մեխանիզմները բազմաթիվ են՝ խորհրդատվություն, վարկային միջոցների տրամադրում, երաշխավորությունների տրամադրում, նույնիսկ իրենց համար բիզնես ծրագրերի կազմում: Մանավանդ՝ սիրիահայերի համար հատուկ պայմաններ են ստեղծված»:

Հարցին՝ կանանց ներգրավվածությունը բիզնեսում ի՞նչ է տալիս, նախարարն այսպես պատասխանեց.

«Դա տալիս է որոշակի հավասարակշռություն և ճկունություն բիզնեսի մեջ, նաև հնարավորություն է տալիս, որ այս միանշանակ ուղղվածությունը, որ անպայման այս բիզնեսով պետք է տղամարդիկ զբաղված լինեն, չլինի:

Կարդացեք նաև

Ինձ ուրախացրեց, որ մրգերի չորացման գործով կին էր զբաղվում, օծանելիքով, կարծես, ամբողջ աշխարհում ընդունված է, որ կանայք զբաղվեն: Ես կցանկանայի, որ այստեղ հետագայում նաև ընդգրկված լինեին ինֆորմացիոն տեխնոլոգիաների և գիտելիքահենք որոշ ճյուղերի գործարար կանայք, և կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնենք այդ ոլորտներին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս