Ռոբերտ Քոչարյանը փորձեց տարանջատվել ԲՀԿ-ի պարտությունից` հասկացնելով, որ պարտվել է ԲՀԿ-ն և ոչ ինքը. Արմեն Բադալյան

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձեց տարանջատվել և իշխանությունից, և ԲՀԿ-ից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնո;լոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին:

Նա, մասնավորապես անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցի քաղաքական բաղադրիչին, նշեց, որ ինչպես նախորդ հարցազրույցներում, այնպես էլ այս հարցազրույցում Քոչարյանը ևս մեկ անգամ կարմիր թելով հաստատեց, որ ներկայիս իշխանությունների հետ որևէ առնչություն չունի, որովհետև հարցազրույցում կար անդրադարձ ոչ միայն իշխանություններին, ԲՀԿ-ին, այլև հայ-թուրքական արձանագրություններին, որոնք, նրա դիտարկումներով, ի սկզբանե մեռելածին են եղել: Այսինքն` ուղղակի կերպով քննադատվում է գործող նախագահի արտաքին քաղաքականությունը, նաև տնտեսական քաղաքականությունը:

«Բնականաբար խոսվում է, քննադատվում գործող նախագահի ներքին քաղաքականությունը և այդ համատեքստում ԲՀԿ-ի հետ կատարվածը: Ինչպես նաև նա նշում է, որ ԲՀԿ-ին չեզոքացնելով իշխանությունների գործը հեշտացավ: Բնական է, որ նրա հիմնական նպատակը տարանջատվելն է, նա փորձում է տարանջատվել ԲՀԿ-ից, քանի որ ԲՀԿ-ն արդեն պարտված ուժ է, ԲՀԿ առաջնորդը ակտիվ քաղաքականությունից հեռացավ նախագահի ճնշումների ներքո, երկրորդ նախագահին ձեռնտու չէ նույնականացվել պարտվող ուժի հետ, որովհետև ԲՀԿ-ն պարտվել է և երբ նա նույնականացվում է ԲՀԿ-ին, պարտությունը տեղափոխվում է նաև երկրորդ նախագահի վրա: Նա այսկերպ անմիջաշպես տարանջատվում է պարտությունից նշելով, որ ինքը չի պարտվել, այլ ԲՀԿ-ն է պարտվել»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը:

Արմեն Բադալյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս