Այս հրաշալի բաղադրատոմսի կանոնավոր օգտագործման դեպքում կկանխարգելեք քաղցկեղի առաջացումը:
Այս ըմպելիքը, որի հիմնական բաղադրիչը կտավատի սերմերն են, խորհուրդ է տրվում մասնագետների կողմից: Նրանց պնդմամբ՝ սերմերն օգնում են այն մարդկանց, ովքեր ունեն գաստրիտ, ստամոքսի խոց և թութք:
Քրքումի փոշին խառնեք յոգուրտի հետ, ավելացրեք 1 թ/գ մեղր և ստացված զանգվածը քսեք դեմքին, թողեք 20-30 րոպե: Այնուհետև լվացեք գոլ ջրով: Կարող եք այս դիմակն օգտագործել շաբաթը 3-4անգամ:
Երբևէ մտածե՞լ եք վարիկոզային երակները լոլիկի միջոցով բուժելու մասին: Ձեզ ենք ներկայացնում երկու բնական ճանապարհ՝ կանաչ և կարմիր լոլիկով վարիկոզային երակները բուժելու համար:
Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Ուկրաինան եղել, կա և կլինի ծովային պետություն:
«Այս իմաստով՝ ես մի քանի թվեր եմ ուզում հրապարակել: 2008-2014 թվականների ընթացքում մենք բոլոր հիմնանար ցուցանիշների առումով նահանջ են ունեցել: Այս 7-8 տարիների ընթացքում մեր «փառապանծ» իշխանությունների, այս քաղաքական «մեծ ինտելեկտ ունեցող» ուժի գլխավորթությամբ՝ աղքատության մակարդակը մոտավորապես 5% ավելացել է: 2008 թվականին 28%-ից ավելի ցածր, 2013 թվականին մենք փակել ենք 32%: Իսկ ինչի՞ են հասել մեր հարևանները այս ժամանակահատվածում: Աղքատության մակարդակը Ադրբեջանում 2013 թվականին՝ 6%, ընդ որում աղքատության նշաձող Ադրբեջանում 2 անգամ ավելի բարձր է:
«Պրովոկացիաների արդյունքում կարող էին մի այնպիսի գործողություն կատարել, ու որևէ մեկ անգամ այդ խումբը չի թաքցրել իր նպատակը: Իսկ դուք գիտեք և դեռ կլսեք, թե ովքեր են գալու ապրիլի 24-ին ու հանկարծ հայ ազգանունով մարդիկ խոչընդոտեին: Ես դեմ չեմ, որ այդ մարդկանց մեկուսացնեն հանրությունից»:
Հայաստանում գտնվող Քիմ Քարդաշյանը instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Այն հավանաբար արվել է երեկ, երբ Քարդաշյաններն այցելել են Գառնի և Գեղարդ: Որպես լուսանկարի մեկնաբանություն՝ Քիմ Քարդաշյանը գրել է. «Օրհնված»: Լուսանկարում նա ամուսնու՝ Քայնե Ուեսթի և դստեր՝ Նորթ Ուեսթի հետ է:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամներին մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սէֆիլյանին, Գարեգին Չուքասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հանցագործության նախապատրաստություն: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչը բավարարվել է:
«Ես չեմ կարծում, որ այդ ձևակերպումով, թե` «Հիմնադիր խորհրդարանի» անդամները պատրաստվում էին իշխանափոխություն իրականացնել, բավարար հիմք է, որ կատարվեն ձերբակալություններ: Այլ հարց է, եթե փաստական հիմքը ապահովվեր, բայց չկա դեռ նման փաստ: Բոլոր հայտարարություններին ես հետևել եմ և դեռ չեմ տեսել նման հայտարարություն, որ ուզում էին անկարգություններ անել»:
Գաղտնիք չէ, որ կնճիռների ամենատարածված հատվածն աչքերի շրջանն է: Նույնիսկ երիտասարդ տարիներին կարելի է աչքերի շուրջ նկատել մանր կնճիռներ, որոնք տարիքի հետ ավելի են խորանում: Հենց այս կնճիռներն էլ բացահայտում են մեր տարիքը: Այդ իսկ պատճառով, աչքերի հատվածի մաշկը պետք է կանոնավոր կերպով սնուցել:
Օրգանիզմի ամբողջական մաքրումը խիստ անհրաժեշտ է, և պետք չէ այն հետաձգել: Հաճախ մեր սննդակարգի պատճառով ճարպերը կուտակվում են արյան մեջ, ինչն էլ բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում: Ձեզ ենք ներկայացնում առողջ ըմպելիք, որը կօգնի մաքրել և վերականգնել ամբողջ օրգանիզմը: Այն մաքրում է օրգանիզմը տոքսիններից և լավացնում իմունիտետը:
Երևանի ամեն անկյունից յուրաքանչյուրիս «աչքով անող» գովազդային պաստառներից տեղեկանում ենք, որ մայիս ամսին Հայաստան է այցելելու երգիչ Սոսո Պավլիաշվիլին: Մայիսի 2-ին Մարզահամերգային համալիրում կայանալու է Սոսո Պավլիաշվիլիի, Անչոկի և Նարի Հարությունյանի համատեղ համերգը:
Սա հրաշալի միջոց է հանդիպման կամ որևէ երեկույթի գնալուց առաջ օգտագործելու համար, քանի որ այս դիմակի արդյունքն անմիջապես նկատվում է՝ անգամ առաջին օգտագործումից հետո:
Երիկամների քարերն ամենահաճախ հանդիպող խնդիրներից է: Ի՞նչն է դրանց առաջացման պատճառը: Երբ երիկամները չեն կարողանում դուրս մղել տոքսինները, դրանք առաջացնում են չմշակված հանքանյութերի կամ քարերի բյուրեղացում:
Կիտրոնով ջուրը կարող է իսկապես օգտակար լինել, ինչը նշանակում է, որ այն բնական ճանապարհով մաքրում է օրգանիզմը թույներից:
Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել, որում ևս մեկ անգամ նշել է, թե ինքը կապ չի ունեցել ԲՀԿ-ի հետ և միայն լավ հարաբերությունների մեջ է եղել Գագիկ Ծառուկյանի հետ: «Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես՝ ԲՀԿ, այնպես էլ՝ իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը»,- ասել է Ռ. Քոչարյանը:
Ճիշտ սնունդը լավագույն դեղամիջոցն է։ Առաջարկվող ուտեստը կարգավորում է վահանագեղձի և մակերիկամների աշխատանքը, հանգստացնում է նյարդերը։ Սկզբից կներկայացնեմ բաղադրատոմսը, իսկ հետո կքննարկենք օգտակար ազդեցության մեխանիզմը։
Այսօր ԱԺ նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հնչեցրեց իր «պատասխանը Չեմբեռլինին»: Ըստ նրա՝ այս հարցում բոլորի տեսակետը հիմնականում նույնն է՝ անհրաժեշտություն կա նման հայտարարություն ընդունելու համար:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է՝ այն, ինչ տեղի ունեցավ «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման անդամների նկատմամբ, «հոգեվարքի մեջ գտնվող» իշխանության գործելաոճ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով շարժման անդամների վերջին ձերբակալությունների մասին՝ Գ. Իսագուլյանը կարծիք հայտնեց, որ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ժամանակ համապատասխան մարմինները նախևառաջ՝ պետք է ունենան 100%-անոց հավաստի փաստեր, որ նախապատրաստվում է ինչ-որ գործողություն, որը կարող է ունենալ քրեական ծանր հետևանքներ կամ հասարակական բավականին մեծ խառնաշփոթ կարող է առաջացնել:
«Սրանից երկու ամիս առաջ, երբ ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, ես հայտարարեցի, որ նման հռչակագիր չի կարելի ընդունել: Ընդհանրապես պարզեք` ինչ եք ուզում, ուզում եք Ցեղասպանությունը ճանաչե՞ն, դա մի հարց է, ուզում եք՝ փոխհատուցե՞ն, դա երկրորդ հարց է, ուզում եք հողը վերադարձնե՞ն, դա երրորդ հարց է: Իրատեսական է այսօր, որ Ցեղասպանությունը ճանաչեն: Ես վստահ եմ, որ մի 50 պետություն այսօր Ցեղասպանությունը կճանաչեին, եթե մենք այդ հարցադրումն անեինք ու եթե, իհարկե, ԵՏՄ չմտնեինք»,- այսօր ԱԺ նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի քաղաքականությունից անակնկալներ պետք չէ սպասել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը` անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր միջոցառմանն ընդառաջ՝ Թուրքիայի նոր ուղերձի հնարավորության մասին՝ Էրդողանի դիտարկումներին:
Առավոտից «Մարիոթ» հյուրանոցի տարածքը մարդաշատ էր. ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին տեսնելու համար այստեղ էին հավաքվել հարյուրավոր երկրպագուներ։ Կեսօրից հետո Քիմը՝ քրոջ հետ, դուրս եկավ հյուրանոցից, և մեքենաների շարասյունը նրանց ուղեկցեց դեպի «Հաղթանակ» զբոսայգի։
Կաղամբը վիտամին B-ի աղբյուր է, և պետք է այն ավելի հաճախ ներառել սննդակարգում: Բացի շատ առողջարար և սննդարար լինելուց, այս բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով: Healthyfoodhouse.com կայքը ներկայացրել է համեղ սմուզիի բաղադրատոմս:
Ապրիլի 9-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը:
«Փոփոխությունները կատարվելու են: Այսօր քննարկման փուլ է, հանձնաժողովն աշխատում է, առաջարկներ է ընդունում, շուտով նաև տեքստը պատրաստ կլինի և կդրվի շրջանառության մեջ: Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի կդրվեն կամ աշնանը, կամ հաջորդ տարվա գարնանը: Ինչո՞ւ պետք է հետ կանգնենք խորհրդարանական կառավարման համակարգից: Ո՛չ, հետ չենք կանգնելու»,- ասաց Սահակյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայաստան այցին, ասաց, որ իր օրակարգում նրա հետ հանդիպելու հարց չկա, բայց ամեն դեպքում նկատեց, թե Քարդաշյանին պետք է արժանապատիվ ընդունելության արժանացնել ու հպարտանալ, քանի որ ամբողջ աշխարհում նա հայտնի անձնավորություն է:
«Ես կարծում եմ, որ այսօր Ծիծեռնակաբերդ գնալը, ինչպես ասեմ, սգո-միտինգի վերածելու խնդիր չունի: Ավելի շատ դա կայանալու, կայացնելու և ապագան կերտելու խնդիր ունի: Յուրաքանչյուր մարդ իր դատողությամբ է շարժվում»,- ասաց Գ.Սահակյանը:
Քիմ Քարդաշյանն ու քույրը՝ Քլոեն, զբոսնում են Երևանում: Իսկ նրանց երկրպագուները հետևում են նրանց՝ առաջարկելով լուսանկարվել իրենց հետ: