«Սերժ Սարգսյանը կարող է փոքր-ինչ ավելի ազատ վարվել Ռուսաստանի հետ հարաբերություններում»
«Այստեղ երկու հանգամանք պետք է նշել։ Առաջինը` ԼՂ հակամարտության գոտում պատերազմի ինտենսիֆիկացիան է, այսինքն` կոնկրետ երևում է, որ Ադրբեջանը մեծացրել է ռազմական ագրեսիան` շատ զենք ունենալու արդյունքում։ Երկրորդը` ներքին է, պայմանավորված նրանով, որ ԲՀԿ-ն, Եռյակը լուրջ քաղաքական գործոն չեն, և Սերժ Սարգսյանը կարող է փոքր-ինչ ավելի ազատ վարվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլապես նախկինում նրան Ռուսաստանն ավելի համարձակորեն էր սպառնում փոփոխությամբ, ասում. «եթե դու մեր հրահանգներով չշարժվես, կան մարդիկ, որոնք կարող են քեզ փոխարինել, շարժվել մեր հրահանգներով»։ Ներկայումս ներքաղաքական վտանգը Սերժ Սարգսյանի համար վերացել է, և նա կարող է փոքր-ինչ «շռայլություն» թույլ տալ Ռուսաստանի նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը` անդրադառնալով շաբաթներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հայտարարությանը։ Ըստ նրա` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Ռուսաստան կատարած այցին մեծ նշանակություն տրվեց` ԼՂ հակամարտության գոտում չմարող լարվածության և մի շարք այլ հանգամանքների պատճառով։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: