Ձիթենու ցավազրկող հատկությունների մասին

Վերջերս պարզվել է, որ ձիթենու պտուղը, յուղը և տերևն ունեն ցավամոքիչ ազդեցություն։ Ձիթենու ճյուղն այն աղավնու կտուցի մեջ էր, որը բարի Ավետիս բերեց Նոյ Նահապետին։

Քրիստոսը համբարձվեց ձիթենյաց լեռան վրայից, իսկ մինչ այդ աղոթեց ձիթենիների պուրակում` Գեթսիմանի ձորում։

Այսօր հայտնի է, որ բացի B խմբի և A, E, C վիտամիններից, յուղը պարունակում է հակաօքսիդանտ պոլիֆենոլներ` տիրոզոլ, հիդրոքսիտիրոզոլ և այլն. ընդամենը 50 մգ` 100 գրամի մեջ։ Այս նյութերը պաշտպանում են օրգանիզմն ազատ ռադիկալների «հարձակումից», հատկապես օգտակար են շաքարային դիաբետի, բրոնխների ասթմայի դեպքում։ Հետաքրքիր է իմանալ, որ յուղի կանոնավոր օգտագործման դեպքում դրա ազդեցությունը համատեղելի է ցավազրկող իբուպրոֆենի հետ. ռևմատիկ արթրիտի դեպքում նվազում են ցավերը, կանխարգելվում է կռճիկի հետագա քայքայումը, լավանում է հոդերի շարժունակությունը։ Ասթմայի դեպքում ձիթապտղի յուղը նվազեցնում է նոպաների հաճախականությունը։

Լայնածավալ հետազոտությունները ցույց են տվել, որ Կրետե կղզու բնակիչների սննդի մեջ մեծ է ճարպերի քանակը, սակայն նրանք երկարակյաց են, չեն տառապում գիրությամբ, սիրտ-անոթային հիվանդություններով և քաղցկեղով։

Կարդացեք նաև

Չինական բժշկությունը ձիթապտուղը դասում է օրգանիզմը «հովացնող» մթերքների շարքին, խորհուրդ են տալիս ուտել այն շոգ եղանակին կամ կծու ուտեստի հետ, օգտագործել ալկոհոլ ընդունելիս։

Զգուշացնում են, որ ձիթապտուղն ունի հակամիզամուղ հատկություն, և այն չարաշահելու դեպքում օրգանիզմում ավելանում է լորձի քանակը և առաջանում է մարսողության խանգարում։

Օնկոլոգիա. Խառնեք հավասար քանակությամբ կոնյակ և ձիթապտղի յուղ։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 2 շաբաթ, 10 օր ընդմիջեք։ Լուծույթն ունի կանխարգելիչ և բուժիչ կիրառում։

Հոդատապ. Ձիթապտղի յուղը խառնեք մեղրի հետ (1։2), տեղադրեք մաշկի հիվանդ հատվածին, ծածկեք թղթով և ամրացրեք։ Պահեք 1 ժամ, փոխեք օրը 2 անգամ, շարունակեք 21 օր։

Աթերոսկլերոզ. Շաբաթական 2-3 անգամ նախաճաշից առաջ կերեք կանաչ ձիթապտուղ, որոնցից մեկը` կորիզի հետ, շարունակեք 1-2 ամիս։ Կորիզը քայքայվելիս արտադրում է անոթները մաքրող նյութեր։

JU-1-430x600Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս