Մաղադանոս. ավելին, քան պարզապես համեմունք
Մաղադանոսն ամենաշատ օգտագործվող համեմունքներից է: Այն հրաշալի համ և գեղեցիկ կանաչ տեսք ունի: Ահա թե ինչու է մաղադանոսն օգտագործվում տարբեր սնունդներ զարդարելու համար: Խանութում մաղադանոս կարող եք գտնել տարվա բոլոր եղանակներին:
Մեզանից շատերն այն ավելացնում են ուտելիքի մեջ, մյուսները պարզապես խուսափում են դրանից՝ համարելով, որ անիմաստ է: Բոլորն էլ ճանաչում են մաղադանոսը, բայց քչերը գիտեն, որ մաղադանոսը բույս է, որն ունի հսկայական քանակությամբ սննդարար նյութեր և բուժիչ հատկանիշներ:
Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ յուղեր, ֆլավոնոիդներ և վիտամիններ, ինչպիսիք են վիտամին C-ն և A-ն: Հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ մաղադանոսը բարձրացնում է արյան հակաօքսիդանտ կարողությունը, ինչն օգնում է արյանը պայքարել ազատ ռադիկալների դեմ, ինչպես նաև նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Որոշ յուղեր, որոնք պարունակում է մաղադանոսը, ունեն նաև հակաօքսիդանտ ազդեցություն:
Մաղադանոսը նաև պաշտպանում է սիրտը, արյունատար անոթները: Այն պարունակում է ֆոլաթթուներ, որոնք անհրաժեշտ են արյան և սրտի զարկերակային անոթներին: Մաղադանոսը խորհուրդ է տրվում հատկապես այն մարդկանց, ովքեր սրտի կաթված են տարել, ինչպես նաև նրանց, ովքեր տառապում են աթերոսկլերոզով և սրտանոթային համակարգի այլ հիվանդություններով: Հետազոտությունները ցույց են տվել, որ մաղադանոսը հրաշալիորեն պաշտպանում է ռևմատոիդ արթրիտից՝ իր պարունակության մեջ առկա մեծ քանակությամբ վիտամին C-ի շնորհիվ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը