Բաժիններ՝

«Յունիբանկը» հաջողությամբ շարունակում է բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը 

«Յունիբանկ» ԲԲԸ-ն շարունակում է բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը,  որն ուղեկցվում է լայն մարքեթինգային արշավով: Հիշեցնենք, որ «Յունիբանկը» առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացնելու է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

Առաջարկի արդյունքում Յունիբանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի բաժնետոմսեր, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀ դրամ` բանկի կապիտալի մոտ 10%-ը: Միջոցներն ուղղվելու են ՓՄՁ-ների և սպառողական վարկավորման ծավալների ընդլայնմանը:

Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությամբ: Բանկի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, հասարակության և ներդրողների վստահությունը փաստում են, որ  «ժողովրդական» բանկ դառնալը «Յունիբանկի» համար ժամանակի հրամայականն է:

Այսօր բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 45 մասնաճյուղերով Հայաստանում և ԼՂՀ-ում: Մոսկվայում (ՌԴ) գործում է բանկի ներկայացուցչությունը:

Կարդացեք նաև

30.06.2015թ.-ի դրությամբ բանկի ակտիվները կազմելեն 165 մլրդՀՀդրամ, ընդհանուր կապիտալը` 20,8 մլրդ ՀՀդրամ, վարկային ներդրումները` 109 մլրդ ՀՀդրամ, պարտավորությունները` 144 մլրդ ՀՀդրամ: «Յունիբանկում» սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցում է 274 000-ը:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկաստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն: Նշենք նաև, որ «Յունիբանկը» դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը տեղադրված է բանկի կայքում` www.unibank.am:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս