
928 մլն դրամ՝ սահմանամերձ շրջանների գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման, հողի հարկի և անշարժ գույքի հարկի համար

Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվեց սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016 թվականի ծրագիրը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցեց, որ սրանով պետական աջացություն է հատկացվում սահմանամերձ համայնքներին:
«928 մլն դրամ ենք հատկացնում գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման, հողի հարկի և անշարժ գույքի հարկի համար՝ բոլոր սահմանամերձ համայնքներին»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: