Բաժիններ՝

Կոկոսի յուղն անհանգստացնում է կառավարությանը

Բնական սննդի կողմնակիցներին կոկոսի յուղն անհանգստացնում է: Մասնագետների պնդմամբ՝ կոկոսի յուղը կանխարգելում է սրտի հիվանդությունները, արագացնում քաշ կորցնելու գործընթացներն ու լավացնում իմունային համակարգը:

Սակայն կառավարությունն ու սննդի ոլորտի մի քանի մասնագետներ շարունակում են անհանգստություն հայտնել հագեցված ճարպերի վերաբերյալ, ներառյալ՝ կոկոսի յուղի բաղադրության մեջ մտնող 91% հագեցված ճարպերի: Ամերիկյան դիետոլոգների ասոցիացիայի խոսնակ Էմի Ջեմսոն-Փենոտիքի խոսքերով՝ բավական իրարամերժ կարծիքներ կան կոկոսի յուղի վերաբերյալ, այնպես որ, շատ բարդ է կռահել, թե որն է ճիշտ, և որ տեսակետին է պետք հավատալ:

Մի քանի հետազոտությունների արդյունքում՝ պարզվել է, որ հագեցված ճարպերը խթանում են խոլեստերինի բարձր մակարդակը, որն էլ կապված է սրտային հիվանդությունների հետ:

Սակայն կան ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ոչ բոլոր հագեցված ճարպերն են հավասար ստեղծված: Կոկոսի յուղը, օրինակ, պարունակում է մեծ քանակությամբ լաուրինաթթուներ, որոնք պայքարում են վիրուսների դեմ: Այս ճարպաթթուն առատացնում է կրծքի կաթը:

Կարդացեք նաև

Վերջերս Ավստրալիայում արված հետազոտությունները ցույց են տվել, որ կոկոսի յուղը հարուստ է այնպիսի տարրերով, որոնք կանխարգելում են 2-րդ տիպի շաքարախտը:

Կոկոսի յուղը կարող է նաև օգնել սրտին, քանի որ լավ ճարպաթթուները կարող են բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս