Բաժիններ՝

Ռոնալդոն Չինաստանում 30 ֆուտբոլային դպրոց կբացի

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն մտադրություն ունի Չինաստանում բացել 30 ֆուտբոլային դպրոց:

39-ամյա նախկին հարձակվողի պլանով, դպրոցների մեծ մասը կտեղակայվեն Պեկինում, Շանհայում և Շենչժենում, իսկ դրանցից առաջինի բացումը սպասվում է արդեն նոյեմբերին, Չինաստանի մայրաքաղաքում:

«Բացի բիզնես գործոնից, Չինաստանում դպրոց բացելու գլխավոր պատճառ է հանդիսանում երկրում ֆուտբոլի սիրահարների և ֆուտբոլիստների մեծ քանակը: Չինաստանի կառավարությունը մեծ ուշադրության է արժանացնում այս մարզաձևի զարգացմանը:

Հուսով եմ, իմ մեթոդիկան կօգնի չինական ֆուտբոլի զարգացմանը, որն ունի մեծ հնարավորություններ և ցանկություն զարգանալու, բայց չունի ճիշտ մոտեցում»,- նշել է Ռոնալդոն:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930