Բաժիններ՝

Հակառակորդի գնդակից վիրավորված մայր ու որդի Թումանյանները վերադարձել են Կոթի. news.am

Հակառակորդի գնդակից սեպտեմբերի 2-ին բեկորային վնասվածքներ ստացած՝ Տավուշի մարզի Կոթի համայնքի 42-ամյա բնակիչ Նազիկ Թումանյանը դուրս է գրվել հոսպիտալից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ տեղեկացրել է, որ Նազիկ Թումանյանը վերադարձել է գյուղ, ժամանակ առ ժամանակ Երեւան է գնում ստուգման: «Տղան՝ Ռազմիկն էլ է արդեն լավ, քայլում է, ոչ մի խնդիր չունի»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ վիրավորված բնակիչների բուժման ծախսը հոգում է պետությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս