
Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը վաղը կներկայացվի ԱԺ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի նախագծին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ վաղը նախագիծը կներկայացվի ԱԺ:
ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց, որ բյուջեի նախագծով ՀՆԱ իրական աճը ծրագրվել է 2.2%, ՀՆԱ դեֆլյատորը՝ 4%, 12-ամսյա գնաճի թիրախը՝ 4±1%, դեֆիցիտը՝ 3.5%, ծախսերը՝ 3 տրլն 373 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 տրլն 183 մլրդ, դեֆիցիտը՝ 197 մլրդ դրամ, հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 1 տրլն 129 մլրդ, ծախսային մասը նախորդ տարվա բյուջեի համեմատ ավելացել է 68 մլրդ դրամով: