Լավագույն մթերքները՝ մրսածության և հարբուխի դեմ

Սննդակարգն իմունիտետի կարևոր մասնիկներից մեկն է: Ճիշտ մթերքներ ուտելով՝ օգնում ենք իմունային համակարգին ճիշտ աշխատել և պայքարել ինֆեկցիաների դեմ: Ձեզ ենք ներկայացնում ամենահզոր մթերքների ցանկը, որոնք կօգնեն ձմռանն առողջ մնալ:

Գազար- Գազարը հրաշալի կերպով խթանում է իմունային համակարգի աշխատանքը: Այն մեծ քանակությամբ բետա-կարոտին է պարունակում, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի: Միայն մեկ հում գազարը պարունակում է օրական անհրաժեշտ վիտամին A-ի քանակության 175%-ը:

Կանաչ թեյ և երիցուկի թեյ- Կանաչ թեյը լավագույն ըմպելիքների տասնյակում է, քանի որ հզոր հակաօքսիդանտ է և ունի հակավիրուսային և հակաբակտերիալ հատկանիշներ: Խորհուրդ է տրվում օրական 3-5 բաժակ թեյ խմել՝ իմունիտետի աշխատանքը լավացնելու համար:

Կաթնամթերք- Յոգուրտն ու կեֆիրը պրոբիոտիկների բնական աղբյուր են: Այս ուտելիքները լավացնում են մարսողությունը, ինչի շնորհիվ օրգանիզմը յուրացնում է անհրաժեշտ սննդարար տարրերը:

Կարդացեք նաև

Այծի կաթ- Հավանաբար փորձել եք այծի կաթը: Ձմեռը հրաշալի ժամանակ է այծի կաթ խմելու համար: 2010 թվականին իտալացիների կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ այծի կաթն օգնում է իմունային համակարգին և ունի հակաբորբոքային հատկանիշներ: Եթե ձեզ դուր չի գալիս կաթը, փորձեք այծի կաթից պատրաստված կաթնամթերքներ օգտագործել, օրինակ՝ այծի պանիր կամ այծի կաթից կարագ:

Սունկ- Հավանաբար լսել եք, որ որոշ տեսակի սնկերը լավացնում են իմունիտետը: Սունկն իմունիտետի կողմից օգտագործված վերջնական և կործանիչ զենք է դառնում՝ բակտերիաների դեմ պայքարում:

Բրազիլական ընկույզ- Այս ընկույզը սելեն հանքանյութի լավագույն աղբյուրն է, որն ակտիվացնում է իմունիտետի համար այդքան անհրաժեշտ էնզիմները: Միայն երկու հատիկ ընկույզը պարունակում է 200 միլիգրամ սելեն:

Ոստրե- Ոստրեները ցինկի լավագույն աղբյուրն են: Իսկ ցինկն իմունիտետի համար կարևորագույն տարրերից մեկն է: Հետազոտությունները պարզել են, որ ոստրեներն օգնում են երեխաների լուծի, հեպատիտ C-ի, թոքաբորբի և շնչառական համակարգի այլ ինֆեկցիաների դեպքում:

Սխտոր- Իհարկե, արդեն լսել եք, թե որքան օգտակար է սխտորը: Սխտորը տան պայմաններում պահվող լավագույն դեղամիջոցն է: Սխտորն օգնում է լյարդին մաքրել օրգանիզմն ու ամրացնում է իմունիտետը:

Մեղր- Մեղրն ունի հակաբակտերիալ հատկանիշներ: Վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեղրը կարող է հանգստացնել հազը:

Կարգավորված սննդակարգը միշտ էլ արդյունավետ է և օգտակար: Այնուամենայնիվ, երբեմն մոռանում ենք ճիշտ սննդակարգի մասին, սակայն պետք չէ մոռանալ, որ իմունային համակարգը լավացնելու և ամբողջ օրգանիզմն առողջացնելու համար մեզ անհրաժեշտ է խստորեն հետևել մեր սննդակարգին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս