Բաժիններ՝

Բանկերի ազատությունը կսահմանափակվի

Ռուսաստանի բանկը մշտական իրավունք կստանա սահմանափակել բանկային ավանդների համար սահմանված տոկոսադրույքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Նա նշել է, որ նախկինում այդ իրավունքը օգտագործվում էր որպես ժամանակավոր հակաճգնաժամային միջոց, որը գործում էր մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը։ «Այն թույլ էր տալիս կարգավորել բանկերի գործունեությունը, որոնք չհիմնավորված բարձր տոկոսադրույքներով ներգրավում էին անհատ ավանդատուների գումարները»,-նշել է Մեդվեդևը՝ ավելացնելով, որ այդ քայլը դրական ազդեցություն է ունեցել ՌԴ բանկային համակարգի վրա և անհրաժեշտ է այն շարունակել։
Նման իրավասությունը չէր խանգարի նաև ՀՀ Կենտրոնական բանկին։ Հատկապես վերջին շրջանում հայաստանյան առևտրային բանկերը իսկական պատերազմի մեջ են մտել՝ մեկը մյուսի ետևից բարձրացնելով տոկոսադրույքները։ Մի շարք բանկեր (հիմնականում ռուսական կապիտալով աշխատող) դրամային ավանդների տոկոսադրույքները հասցրել են մինչև 14%-ի և մյուս կողմից՝ վարկեր են առաջարկում 12%-ով։ Ավելացնենք նաև, որ մեր տեղեկություններով հայաստանյան որոշ բանկեր խիստ դժգոհ են այս դեպմինգից և հարցը բարձրացրել են անգամ ՀՀ Բանկերի Միությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031