
Գնեք բրնձի գինի և դարձեք միլիոնատեր

Նյու Յորքի մի բնակչուհի` կորեական բրնձի գինի գնելիս, խանութից վերցրած Մեգա ջեքփոթի խաղարկության կտրոնով շահել է 85 միլոն դոլար: Ջին Օկ Չոյ անունով 54-ամյա կինը գինին և վիճակախաղի տոմսը գնել է հուլիսի 1-ին Նյու Յորքի «Staten Island liquor» խանությում:
«The Daily News»-ի հետ զրույցում արդեն միլիոնատեր դարձած կինն ասել է, որ «շոկի մեջ է հայտնվել», երբ ստացել է իր շահումը հաստատող անդորրագիրը: Հարկերի վճարումից հետո նրան բաժին է հասել շահած գումարի գրեթե կեսը` 40.4 միլիոն դոլար:
Ջին Օկ Չոյը հրաժարվել է լրագրողներին իր կյանքի մասին մանրամասներ ներակացնել, միայն ասել է, որ շահած գումարով ցանկանում է «վերափոխել կյանքը» և ներկայիս բնակարանից մի փոքր ավելի մեծ բնակարան գնել: