Անմահության Click
Սոցիոլոգների կողմից կանադական CBC News հեռուստաալիքի կայքում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների կեսից ավելին կցանկանար անմահանալ կիբերտեխնոլոգիաների օգնությամբ:
«Կընտրեի՞ք արդյոք կիբերնետիկ անմահություն, եթե ձեզ կյանքում նման հնարավորություն ընձեռնվեր»՝ հարցին, հարցման մասնակիցների 36 տոկոսը պատասխանել է. «Այո, ցանկացած հնարավորության դեպքում»:
Եվս 17 տոկոսը պատասխանել է, որ պատրաստ է նման քայլի, եթե անմահության ստացումն իրենց համար հարմարավետ լինի:
Հարցման մասնակիցների միայն 17 տոկոսն է նշել, որ չի ցանկանում անմահության հնարավորություն ունենալ: Ռեսպոնդետների 12 տոկոսը խոստոովանել է, որ մահվան մասին միտքը վախեցնում է իրենց: Իսկ մասնակիցների 9 տոկոսը նշել է, որ դժվարանում է պատասխանել, քանի որ կասկածում է անմահության ապահովման տեխնոլոգիական հնարավորությանը:
Նման հետազոտության համար առիթ է հանդիսացել ամերիկյան լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը` կիբերտեխնոլոգիաների միջոցով կյանքի երկարաձգման «Ռուսաստան 2045» ռուսական նախագծի մասին: «Ռուսաստան 2045»-ը ներկայումս աշխատում է միջազգային հետազոտական կենտրոն ստեծելու նախագծի ուղղությամբ: Ըստ հեղինակների, այդ կենտրոնում առաջատար գիտնականները զբաղվելու են անտրոպոմորֆ ռոբոտային տեխնիկայով, կենսական համակարգերի, մարդու ուղեղի և հոգեկան աշխարհի մոդելավորմամբ` կյանքի տևողությունը երկարացնելու կիբերտեխնոլոգիայի մշակման համար: