
Ուրիխանյանն ո՞վ ա, որ ինձ առաջարկի կամ չառաջարկի

«Ինքն ո՞վ ա, որ ինձ առաջարկի կամ չառաջարկի, կամ ինչի՞ են իրան հարցնում: Ինչո՞ւ պետք է ոչ մասնագետը ինձ` մասնագետին, խորհուրդ տա»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց հանրահայտ ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն և ռեկորդակիր Յուրի Վարդանյանը՝ արձագանքելով ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի կողմից իր հասցեին հնչեցրած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ այսօր ասուլիսում Ուրիխանյանը հայտարարել էր. «Կառաջարկեի, որպեսզի պարոն Վարդանյանը ԱՄՆ-ում ապրելու ժամանակ անդրադառնար ծանրամարտիկների պատրաստվածությանը, զբաղվեր իրավիճակի բարելավմամբ, կատարեր ներդրումներ, ջանար, որպեսզի պրոֆեսիոնալիզմը և մարզական բարձր պատրաստվածությունը ծանրամարտում բարձր մակարդակի վրա լիներ»: