Ինչով զարմացնել Քրքորյանին (տեսանյութ)

Հունիսի 6-ին լրացավ ամերիկահայ միլիարդատեր Քրք Քրքորյանի 95-ամյակը։ 3.3 միլիարդ դոլար կարողության տեր մարդուն դժվար է նվեր մատուցել, սակայն նրա հարսնացուն ելքը գտավ։
Բևերլի Հիլզի հյուրանոցում, որտեղ Քրքորյանը պատրաստվում էր հանգիստ ընթրիք վայելել, նրա հարսնացուն՝ 59-ամյա Ջոան Դանգերֆիլդը, փոքրիկ ներկայացում կազմակերպեց. իբր շփոթել է դռան բանալին։ Այնուհետև, չգիտես որտեղից, հայտնվեցին մի խումբ երիտասարդներ և պարային բացօթյա բեմադրություն ներկայացրին` «To Know Him Is To Love Him» (Իմանալ նրան, նշանակում է` սիրել նրան) երգի հնչյունների ներքո։ Անակնկալը ստացվեց. ֆլեշ-մոբը դուր եկավ միլիարդատիրոջը։
Նշենք, որ 95-ամյա Քրք Քրքորյանը 3.3 միլիարդ դոլարի հասնող կարողությամբ Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 344-րդ տեղը։
Ստորև կարող եք դիտել նաև ֆլեշ-մոբի տեսանյութը, որը թեպետ նոր չի տեղադրվել համացանցում, սակայն չի կորցրել հետաքրքրությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։