Facebook-ի 83 միլիոնից ավելի օգտատերերը կեղծ են

Աշխարհի ամենամեծ` Facebook սոցիալական ցանցը հաշվարկել է, որ իր օգտատերերի 8.7 տոկոսը կամ 83.09 մլն. պրոֆայլներ կեղծ են: Այդ տվյալները Facebook-ը հրապարակել է ԱՄՆ-ի բորսաների և արժեթղթերի շուկայի հանձնաժողովին ներկայացված նոր հաշվետվությունում: Այդ մասին հաղորդում է news.cnet.com-ը: Facebook-ն առաջին անգամ է նման հաշվետվություն ներկայացնում` որպես հանրային ընկերություն: Այդ հաշվետության համաձայն, ներկայումս Facebook-ը ամսական կտրվածքով ունի 955 մլն. ակտիվ օգտատեր, որից` 549 մլն-ը համարվում են բջջային սարքերից օգտվող ակտիվ օգտատերեր: Ընդ որում, 102 մլն մարդ, կամ օգտարերերի 20 տոկոսը, այս տարվա հունիսին միացել են Facebook-ին հենց բջջային սարքերի միջոցով: Ինչ վերաբերում է 83.09 մլն. կեղծ օգտատերերի մասին տեղեկատվությանը, ապա որոշ փորձագետների կարծիքով, Facebook-ի ղեկավարությունը զգալիորեն նվազեցրել է այդ թիվը, և իրականում կեղծ պրոֆայլներն ավելի շատ են:

Տեսանյութեր

Լրահոս