Բաժիններ՝

Դ’Արրո-ն վաճառվել է 60 միլիոն դոլարով

Կոսմետոլագիական աշխարհահռչակ L’Oreal կոնցեռնի սեփականեր Լիլիան Բետանկուրը 60 միլիոն դոլարով վաճառել է Սեյշելյան կղզիախմբի մաս կազմող Դ’Արրո կղզին: Ինչպես հաղորդում է ВВС-ն, կղզի-պետության կառավարությունը Բետանկուրին պարտավորեցրել է վճարել 8 միլիոն դոլար` որպես կղզին գնելու ժամանակ չվճարված հարկերի փոխհատուցում (L’Oreal-ի սեփականատերն այդ կղզին գնել է 1998 թվականին 18 միլիոն դոլարով): Բացի այդ, Բետանկուրը ևս 10.5 միլիոն դոլար կվճարի ընթացիկ գործարքի հետ կապված տարբեր հարկային պարտավորությունների գծով:

Որպես Դ’Արրո կղզու գնորդ հանդես է գալիս Save Our Seas միջազգային բարեգործական հիմնադրամը: Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, Save Our Seas-ը կղզին գնում է եզակի տեսակի կրիաներին պաշտպանելու նպատակով: Այն մասին, որ Բետանկուրը հանդիսանում է Դ’Արրոյի սեփականատերը՝ հայտնի դարձավ միայն 2010 թվականին` հարկերից խուսափելու առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում: Ֆրանսիական հարկային ծառայության տվյալներով, այդ կղզին համապատասխան կարգով չէր հայտարարագրվել, ինչը հնարավորություն էր տվել եվրոպայի ամենահարուստ կանացից մեկին դրա դիմաց հարկեր չվճարել: Հիշեցնենք, որ այդ գործի առնչությամբ շրջանառվում էր նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի անունը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031