Բաժիններ՝

Ներիր ինձ, Պարույր Սևակ, ներիր…

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է կատարել:
«Երբ տնից դուրս եկա, վերելակի մուտքի մոտ կպցրած փոքր թերթիկ տեսա, փոքր տառերով էր, միայն Պարույր Սեւակի նկարը նշմարեցի: Նստեցի վերելակ, մի երկու հարկ իջնելուց հետո, շատ վատ զգացի, որ չեմ ընթերցել և կրկին բարձրացա վերև: Կարդացի թերթիկը ու իմացա, որ Արամ Խաչատրյան համերգասրահում պետք է տեղի ունենա գրական-երաժշտական երեկո նվիրված Սեւակին, որին մասնակցելու են հանրահայտ դերասաններ և երաժիշտներ:

Իմ սիրելի ժողովուրդ շատ անտարբեր ենք դարձել մեր մեծերի հանդեպ, շատ ենք քաղաքականացել, բազմասերացել և աղանդավորվել: Եթե մի քաղաքական կոչ, աղանդի, սեքսի վերաբերյալ կամ այլ գրառում լիներ մեր աչքից չէր վրիպի՝ գլուխ ջարդելով, թունավորված, կատաղած, զոմբիացած կգնայինք մասնակցելու…

Չէ, չենք հարգում մեր մեծերին, ձև ենք անում որ հարգում ենք, գլուխ ենք գովում, որ հարգում ենք: Ձեռքներդ դրեք ձեր սրտին ւ հիշեք, ե՞րբ եք նման միջոցառման մասնակցել, վերընթերցել մեր մեծերին կամ ծանոթացել նրանց կյանքի հետաքրքիր էջերին: Չէ, չենք հարգում…
Չենք հարգում քիչ է, նույնիսկ մրոտում ենք, վիրավորում նրանց: Մի երկու օր առաջ ՖԲ-ում դատափետում էին մեր տաղանդավոր դերասան Սոս Սարգսյանին, որի մեծության ու վարպետության վրա ոչ մեկը, իմ կարծիքով, չի կասկածում: Նրան անվանելով գժված, խելքը թռցրած ծերուկ և այլ համանման որակումներ տալով վարկաբեկում ու վիրավորում էին նրան, ու նաև ինձ թվում է մեզ՝ բոլորիս:
Ի՞նչ է ստացվում, եթե Երվանդ Մանարյանը հանրահավաքներին քննադատում է իշխանություններին՝ նա լավն է, «պուպուշ է», իսկ եթե Սոս Սարգսյանն այլ հայացքներ ունի նա «քխ է»՝ խելքը թռցրած ծերուկ:
Հարգելիներս հիշեք, հակառակ ևեռից նման որակումներ երբևիցէ լսե՞լ եք մեր հարգարժան Երվանդ Մանարյանի կամ երջանկահիշատակ Օհան Դուրյանի հասցեին: Իհարկե, ոչ: Ընդհակառակը՝ ստացել են կոչումներ, շքանշաններ և մրցանակներ, վայելել ու վայելում են սեր ու հարգանք:
Չէ, չենք գնահատում մեր մեծերին, ոչ միայն չենք գնահատում, այլ նաև մրոտում ենք, ոչ միայն մրոտում ենք, գուցե ցավոք նրանց կյանքի վերջին տարիները փորձում ենք վերածել դժոխքի…
Ժողովուրդ այն ազգը, որը չի գնահատում իր անցյալը, իր պատմությունը, իր մեծերին նա ապագա չի ունենա…
Հուսանք, որ մենք այդպիսին չենք»,- գրել է Երևանի փոխոստիկանապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս