Բաժիններ՝

«Ամեն ինչ անելու ենք «ԲԱՄՕ Մետալի» գործունեությունը կասեցնելու համար»

168.am-ի թղթակիցը Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանից հետաքրքրվել է՝ «Կապանի ամենահրատապ հարցերից մեկը ջրի որակն է: Այսօր Կապանի ջրառի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ն ոսկու հանքավայրի որոնումներով է զբաղված: Որպես քաղաքապետ՝ ջրի որակի բարելավման ի՞նչ հնարավոր տարբերակներ եք մշակել»:

Ի պատասխան, Ա. Աթայանն ասել է. «Այս չորս տարիներին բավական մեծ խնդիրներ եմ ունեցել «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ, որը բավական անպատասխանատու վերաբերմունք ունի ցանկացած հարցի նկատմամբ: Ընդհարումներ շատ են եղել՝ նույնիսկ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Բազմիցս բարձրացրել ենք ջրի որակի խնդիրը: Ինչ վերաբերում է «ԲԱՄՕ Մետալ» ընկերությանը, ապա պետք է նշեմ, որ ամեն ինչ անելու ենք այդ ընկերության գործունեությունը կասեցնելու համար, և թույլ չենք տալու, որպեսզի այս իրավիճակը շարունակական լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս