Մի’ ուրացեք ձեր հոր կուռքերին
Լոնդոնի օլիմպիական խաղերում ձախողված հայ ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում լեգենդար հայ մարզիկ Յուրի Վարդանյանի մասին ասել էր, թե նրա կարծիքն իր համար կարևոր չէ՝ հորդորելով հանգիստ թողնել Գագիկ Ծառուկյանին և Օգսեն Միրզոյանին:
Յուրի Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ա. Միրզոյանի այդ հայտարարությանը, ասաց. «Առաքելն ասել է` Յուրի Վարդանյանի կարծիքն ինձ համար կարևոր չէ: Բայց ինչպե՞ս է Առաքել Միրզոյանն այդպիսի բան ասում, երբ ես տարիներ շարունակ, եթե ոչ 30 տարի, իր հոր կուռքն եմ, նա հազար տեղ այդ մասին ասել է: Ինքն իր հոր կուռքի մասին ասում է` իր կարծիքն ինձ համար կարևոր չէ՞: Ինձ եթե խանգարողներ չլինեն, ես ավելի շատ օգուտներ կարող եմ տալ, սակայն, ցավոք սրտի, ինձ համար շատ խոչընդոտ ստեղծողներ կան, այլապես ես շատ հնարավորություններ ունեմ օգնելու»: