
Մայր բուհը 23%-ով նվազեցրել է հարկերը

Երևանի պետական համալսարանն այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 307.3մլն դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 400 միլիոնի դիմաց։
Կրճատման արդյունքում, մայր բուհը խոշորագույն հարկատու-ուսումնական հաստատության տիտղոսը զիջել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին։ Այս բուհի վճարած հարկերը 2012թ. հունվար-հունիսին աճել են 55%-ով և կազմել 399մլն դրամ։
Հարկերի տպավորիչ աճ է գրանցել Հայաստանի պետական ագրարային համալսարանը (67.3%) և հարկերի չափը մոտեցրել է 100մլն դրամ սահմանագծին։
ՀՀ ՊԵԿ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել 10 բուհեր, որոնք ընդհանուր առմամբ պետական բյուջեն համալրել են 1 միլիարդ 466 մլն դրամով։