Մաքսիմ Հակոբյանը տեղափոխելո՞ւ է քաջարանցիներին

Կապանում շրջանառվող լուրերի համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը գնել է Կապանի մսի կոմբինատը: Այս օրերին կոմբինատի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ: Ընդ որում՝ յուրաքանչյուր բանվորին օրական վճարում են 4000 դրամ: Կապանի բնակիչների փոխանցմամբ՝ Մ.Հակոբյանը բնակելի տներ է կառուցում այդ տարածքում, որպեսզի այնտեղ տեղափոխի Քաջարան գյուղի բնակիչներին:

Հիշեցնենք, որ Կառավարության 627N  որոշմամբ՝ մարզի գյուղատնտեսական նշանակության 181,7 հա հողատարածքը ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ, փոխվել է հողերի նպատակային նշանակությունը: Այդ հողատարածքի 27 հա-ն պատկանում է Քաջարան գյուղին, որի տարածքը վարձակալության իրավունքով տրամադրվել է ԶՊՄԿ-ին:

Տեսանյութեր

Լրահոս