Բաժիններ՝

«Պատվի և փառքի» շքանշան` հայազգի գործարարին

Հուլիսի 20-ին Մոսկվայի և Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պարգևատրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու  «Պատվի և փառքի» 2-րդ աստիճանի բարձրագույն շքանշանով:

Այն տրվել է Կրոնշտադտի` Նիկոլայ Հրաշագործի անունը կրող տաճարի վերականգնման գործում ունեցած մեծ ներդրումի համար: «Պատվի և փառքի» շքանշանով պարգևատրվում են պետությունների ղեկավարները, միջազգային և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարները, պետական և հասարակական ակնառու գործիչները` միջեկեղեցական և միջկրոնական համագործակցության գործում ունեցած խոշոր ավանդի, ինչպես նաև՝ ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության հաստատման գործընթացում ունեցած լուրջ դերակատարման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031