Բաժիններ՝

Ստորագրահավաք են անցկացրել Սաֆարովին ազատ արձակելու պահանջով

Թուրքիայի «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» կազմակերպությունը ստորագրահավաք է անցկացրել Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Ադրբեջանի զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին բանտից ազատելու պահանջով և ստորագրահավաքի արդյունքները հանձնել Անկարայում Հունգարիայի դեսպանատուն: Այս մասին, ըստ«Արմենպրեսի»՝ հայտնում է «SalamNews» լրատվական կայքը:

Թուրքական կազմակերպության ղեկավար Գյոքսել Գույբեյը հայտարարել է, որ արշավի շրջանակում 2500 ստորագրություներ են հավաքել Սաֆարովի նկատմամբ կրկնական դատական գործընթաց անցկացնելու համար: Ըստ ադրբեջանական կայքի` ստորագրահավաքին Թուրքիայի քաղաքացիների հետ մասնակցել են նաև Ադրբեջանի և Ռուսաստանի` ադրբեջանցի քաղաքացիներ: Մոռանալով, որ արդեն 21-րդ դարն է, Գյուլբեյը նշել է, որ «դեռ Օսմանյան կայսրությունում հայերին սպանողների նկատմամբ մեղմ պատիժներ են սահմանվել»` դրանով բացահայտելով Օսմանյան կայսրության ժառանգորդ ժամանակակից Թուրքիայում հայերի նկատմամբ առկա տրամադրությունները:

Հիշեցնենք, որ 2004թ. փոտրվարին ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը և Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացներին, որտեղ փետրվարի 19-ին Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին սպանել է քնած ժամանակ:

Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության է դատապարտել: Իսկ Բաքուն պաշտոնական մակարդակով ամեն միջոցի դիմում է` Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու կամ կրկնական դատական գործընթացի հասնելու համար, ինչը Հունգարիան մերժում է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս