Բաժիններ՝

Bluetooth-ն օգտագործում է հայերի ստեղծած ալգորիթմը

1990-ականների վերջին ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների միջազգային մի խումբ նպատակադրվեց կարճ ռադիոկապի վրա հիմնված մի այնպիսի համակարգ ստեղծել, որը տարբեր սարքերին համեմատաբար փոքր հեռավորությունների վրա հնարավորություն կտար միմյանց հետ անվտանգ կապ հաստատել: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում կրիպտոգրաֆիկ ալգորիթմների խոշոր մրցույթ էր անցկացվում, որին մասնակցում էր նաև հայ մասնագետների գրած SAFER+ կոդավորման ալգորիթը: ճիշտ է, ալգորիթմը մրցույթում հաղթող չճանաչվեց, սակայն, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Bluetooth-ի վրա աշխատող խումբը սկսեց հետաքրքրվել այդ ալգորիթմով: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, կրիպտոգրաֆ և ծրագրավորող, անվտանգության համակարգերի մասնագետ Կարեն Իսպիրյանը, ով այդ ալգորիթմի հեղինակներից է: Նրա խոսքով՝ իրենց համար անսպասելի էր այն, որ խումբը հենց իրենց ալգորիթմ էր ընտրել Bluetooth-ում օգատգործելու համար. «Bluetooth-ում օգտագործվում են երկու ալգորիթմներ, մեր ստեղծված ալգորիթմն օգտագործում է կապի իդենտիֆիկացիայի համար, այսինքն՝ երբ ես դիմում եմ ձեզ և դուք կարողանում եք ստուգել, որ հաղորդագրությունը ուղարկել եմ ես, այսինքն՝ հաղոդագրությանը կցում եմ ինֆորմացիա, որի շնորհիվ դուք վստահ եք լինում, որ դա հենց ես եմ ուղարկել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս