Բաժիններ՝

Skype-ը գաղտնալսվո՞ւմ է

Միջազգային լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր են տարածվում այն մասին, որ շուտով բոլոր երկրների իշխանություններն իրավունք կունենան համապատասխան դատական որոշման առկայության դեպքում գաղտնալսումներ կազմակերպել Skype-ում: Այս լուրերը, բնականաբար, լուրջ անհանգստություն են առաջացրել Skype օգտագործողների շրջանում: Գաղտնալսման մասին լուրերը սկսեցին տարածվել հատկապես այն բանից հետո, երբ Microsoft-ը գնեց «Skype»-ը: Հիշեցնենք, որ ընկերությունը Skype-ը գնել է 8,5 մլրդ դոլարով 2011թ. հոկտեմբերին:

Microsoft -ի հայաստանյան ներկայացուցչությունում այս տեղեկության մասին պաշտոնապես ձեռնպահ են մնում որևէ մեկնաբանություն տալ, իսկ Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ վերջինս արձակուրդում է և գտնվում է արտերկրում:

Այս հարցի շուրջ 168.am-ի թղթակիցը փորձեց մեկնաբանություն ստանալ տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանից: Նրա խոսքով՝ իսկապես,  Skype-ը գաղտնալսումների գործարքի է գնում: «ԱՄՆ-ում դեռևս տարիներ առաջ ծառայությունները ձգտում էին վերահսկել ինտերնետային կապի միջոցները, քանի որ դրանք դուրս էին մնում գաղտնալսումների ընդհանուր տրամաբանությունից»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: Նման գաղտնալսումների համար երբեմն տարբեր պատճառաբանություններ են բերվում, որոնցից են, օրինակ՝ մանկապիղծներին բացահայտելը և այլն:

Ըստ որոշ լուրերի` գաղտնալսումներից խուսափելու համար պետք է օգտագործել Blackberry հեռախոսներ, քանի որ նման հեռախոսները կոդավորում են ազդանշանը ու անհնար դարձնում գաղտնալսումը: Այս առնչությամբ Ս. Մարտիրոսյանն ասաց, որ դեռևս 2007թ.-ին հեռախոսի մուտքը Ռուսաստանի Դաշնություն թույլ տրվեց գաղտնալսումների երաշխիքներ ստանալուց հետո միայն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս