Եվս մեկ հաղթանակ Հայաստանին…

Այսօր իր ծննդյան 19-ամյակն է նշում մոդել Սեդա Տոնոյանը: Մասնագիտությամբ իրավաբան Սեդա Տոնոյանը որպես մոդել առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականին, սակայն բուռն գործունեություն չի ծավալել մոդելային ասպարեզում, քանի որ հիմնականում զբաղված է եղել ուսումով: Վերջերս մոդելը Իսպանիայի Ալիկանտե քաղաքում կայանալիք «Miss Armenia in International Best Model World&Costa Blanca Fashion Week» մրցույթին մասնակցելու հրավեր էր ստացել, որտեղ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանը՝ ստանալով «Must photogenic model female» մրցանակը:

Սեդայի խոսքով՝ իր ծնողները դեմ չեն եղել իր՝ մոդելային ճանապարհն ընտրելու հարցում: Նա ասում է, որ ինքն ունի նաև շատ կարևոր մասնագիտություն, որը  շատ սիրում է և պատրաստվում է աշխատել իր մասնագիտությամբ: Իսկ մոդելային աշխատանքը Սեդայի համար ուղղակի հոբբի է, որից նա հաճույք է ստանում, չնայած, իր իսկ խոսքով՝ ինքը «շատ պրոֆեսսիոնալ է մոտենում այդ աշխատանքին»: Սեդան ութ տարի զբաղվել է նաև պարարվեստով, և, ինչպես ինքն է ասում՝ բեմը շատ հարազատ է իրեն:

Ի դեպ, Սեդան ընկերասեր և ուրախ մարդ է. «Ես սիրում եմ շփվել անկեղծ և պարզ մարդկանց հետ»,- ասում է նա:

Հ. Գ. Շնորհավորում ենք Սեդայի ծննդյան օրը, և մաղթում երազանքների իրականացում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս