Նարեկ Բախտամյանի «Ճամփորդական նոթերը» (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր Մոսկվայի տանը կայացավ Նարեկ Բախտամյանի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահադեսին ներկայացված լուսանկարները Նարեկը հավաքել է իր կատարած ճամփորդությունների ընթացքում: Տարբեր երկրների մշակույթներին, նրանց կրոնին և ավանդույթներին ծանոթությունը լուսանկարչի մոտ տեսածը պահպանելու, անմահացնելու ցանկություն է առաջացրել: Այդ իմաստով պատահական չէր նաև ցուցահանդեսի անվանումը` «Ճամփորդական նոթեր»: Նարեկն, իհարկե, իրեն լուսանկարիչ չի համարում, անգամ չի ուզում լուսանկարիչ դառնալ: Բայց տեսախցիկի մեջ նա տեսել է մի բան, որ կնոջ աչքերի նման խորն է: Իր լուսանկարները ներկայացնելիս Նարեկը համեստորեն նշեց, որ յուրաքանչյուր պատմություն, յուրաքանչյուր անհատ, քաղաք, որ արտացոլվել են իր լուսանկարներում, ինչ-որ կերպ նաև փոխել են իր կյանքը: Նա հույս հայտնեց, որ այն ամենը, ինչ իր կյանքում փոփոխությունների առիթ է դարձել, շարունակական կլինի:
Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի