Բաժիններ՝

Հայաստանի մարզիկների անհաջող մրցելույթները մարզչական և հոգեբանական խնդիրների արդյունք են

Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների անհաջող մրցելույթները մարզչական և հոգեբանական խնդիրների արդյունք են: «Արմենպրեսի» հետ զրույցում նման գնահատական է տվել լեգենդար հայ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը: Նա հույս է հայտնել, որ դեռ մրցաբեմ դուրս չեկած հայ մյուս մարզիկներն ի վիճակի կլինեն շտկել իրավիճակը:

Ազարյանը, պարզաբանելով, թե ինչու ինքը չԷր տարել Հայաստանի դրոշը Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման արարողության մասնակիցների շքերթին, ինչպես նախատեսված Էր, ասաց, որ միջազգային օլիմպիական կոմիտեն տհաճ անակնկալ Էր մատուցել` ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեին ժամանակին չտեղեկացնելով, որ  օլիմպիական շքերթի ժամանակ երկրի դրոշը պետք Է տանի մրցումների մասնակիցներից մեկը: Դրա մասին Հայաստանի պատվիրակությունը տեղյակ եղավ միայն Լոնդոն ժամանելուց երկու օր անց:

Ազարյանը տեղեկացրել է, որ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ,  ՀՀ օլիմպիական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանն անիջապես դիմել Էր ՄՕԿ-ին համապատասխան նամակով` խնդրելով ըմբռնումով մոտենալ հարցին, քանի որ արդեն 3 օլիմպիական խաղերին Ազարյանը եղել Է Հայաստանի դրոշակակիրը: Բայց միջազգային օլիմպիական կոմիտեն, նոր կանոն մտցնելով, չի ցանկացել բացառություն անել, և ինքը` Ազարյանը, ստիպված Է եղել Լոնդոնից վերադառնալ Հայաստան:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս