Բաժիններ՝

Google-ը թողարկել է Chrome 21 բրաուզերը

Google ընկերությունը թողարկել է Chrome 21 բրաուզերի կայուն տարբերակը: Այս մասին հայնտում է ընկերության պաշտոնական բլոգը: Նոր բրաուզերում վեբ հավելվածները օգտատիրոջ ցանկությամբ կարող են կցվել բարձրախոսին և վեբ տեսախցիկին: Այդ ամենի համար Flash և Silverlight ծրագրային մոդուլներ այլևս անհրաժեշտ չեն լինի:

Chrome 21-ում հայտնվել է էկրանների բարձ խտությամբ աշխատանքի ապահովման տեխնոլոգիա, որը հարմարավետություն է ապահովվում հատկապես Retina դիսփլեյով նոր Macbook-երի օգտագործողների համար: Նախկինում բարձր խտությամբ (2880 ×1800) էկրանների աշխատանքն ապահովում էր միայն Apple-ի սեփական բրաուզերը՝ Safari-ն:

Նշենք, որ Chrome բրաուզերի նախորդ տարբերակը թողարկվել է հունիսի 26-ին: StatCounter ծառայության տվյալներով՝ Chrome-ին բաժին է ընկնում բրաուզերների շուկայի 33,8 տոկոսը: Chrome-ը զբաղեցնում է առաջին տեղը՝ որպես ամենահայտնի բրաուզեր:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031