Ֆինանսական շաբաթվա ցուցանիշները
2012թ-ի հուլիսի 30-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,448,834 ԱՄՆ դոլար 407.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 113,218,138 ԱՄՆ դոլար 409.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Եվրոյի մասով պատկերը հետևյալն է. արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,182,078 EUR 499.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 21,302,615 EUR 506.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 778082094 ՌԴ ռւբլի 12.53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 92941868 ՌԴ ռւբլի 12.74 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում իրականացվել է 16,000,000 ՌԴ ռուբլու առք եւ վաճառք 12.63 դրամ մեկ ՌԴ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Վարկային շուկայում հուլիսի 22-ից հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում զարգացումներն այսպիսին են. բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62.1 մլն ԱՄՆ դոլար: