Բաժիններ՝

Facebook օգտագործողների քանակով Հայաստանը գտնվում է 113-րդ տեղում

213 երկրների շարքում Թուրքիան 7-րդ հորիզոնականում է: Համաշխարհային ցանցին Թուրքիայից միացած են 31, 2 մլն օգտատերեր։ Ադրբեջանը գտնվում է 84-րդ տեղում՝ 854 020 օգտատերով, իսկ Վրաստանը գտնվում է 85-րդ տեղում՝ 816 140 օգտատերով:

Facebook սոցիալական ցանցի վիճակագրության համաձայն, ներկայումս 213 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 113-րդ տեղում: Սոցցանցին Հայաստանից միացած են 314.1 հազար օգտատերեր: Facebook-ում գրանցված հայաստանցիների շրջանում գերակշիռ մասը կանայք են` օգտագործողների 53 տոկոսը, իսկ տղամարդիկ կազմում են 47 տոկոսը:

Հայաստանից Facebook օգտագործողների մեծամասնությունը 18-24 տարեկաններն են (36 տոկոս), այնուհետեւ 25-34 տարիքային խումբն է (29 տոկոս), 35-44 տարեկանները՝ (11 տոկոս) եւ այլն։ 65-ից բարձր տարիքային խմբում սոցիալական ցանցից օգտագործողները Հայաստանի ընդհանուր օգտագործողների 1 տոկոսն են կազմում։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս