
Microsoft-ը կփոխի «Metro» ինտերֆեյսի անվանումը

Microsoft ընկերությունը կդադարի «Metro» բառով կոչել Windows 8 և Windows Phone օպերացիոն համակարգերի ինտերֆեյսը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով The Verge-ին:
Microsoft-ի աշխատակիցներին խորհուրդ է տրվում այլևս չօգտագործել այդ բառը: Նման բովանդակությամբ նամակը Microsoft-ն ուղարկել է ծրագրերը մշակողներին: Հնարավոր պատճառներից մեկը, թե ինչու ընկերությունը հրաժարվում այդ բառից, կարող է լինել այն, որ «Մետրո» բառի պատճառով ընկերությունը հեղինակային իրավունքի համար վեճ է ունեցել Metro AG գերմանական ընկերության հետ:
Microsoft-ը ինտերֆեյսը կոչելու համար նոր տերմին է մտածում: