Բաժիններ՝

Սերժ Թանկեանը համերգի ժամանակ կրել է Թեղուտի շապիկը (տեսանյութ)

Այսօր Ֆիլադելֆիայում «System of a Down»-ի համերգին բնապահպան ակտիվիստ
Սերժ Թանկեանը կրել է Թեղուտի շապիկը, ի պաշտպանություն Թեղուտի
փրկության: Շապիկի վրա գրված է եղել. «Թող ողջ աշխարհը իմանա, ԹԵՂՈՒՏԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱ!!!»:

Շուտով նա ի պաշտպանություն Թեղուտի հանդես կգա վիդեո հաղորդագրությամբ:
«Մենք պահանջում ենք` դադարեցնել Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը,
վերականգնել բնությանը, մարդկանց և մշակութային հուշարձաններին հասցված
վնասը, բարեփոխել ՀՀ համապատասխան օրենսդրությունը` բարձր հարկերի,
բնապահպանական վճարների և պետական կարգավորման մեխանիզմների միջոցով
ապահովելով շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանությունը»:

Հիշեցնենք, որ  մեկ տարի առաջ Սերժ Թանկեանը ուղերձ էր հղել, որտեղ ասված էր. «Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել
առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով:
Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատևման և ամեն
ինչի ավերման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա
աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի և էներգիայի հարցում
վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: Վայրի բնության
ավերումը և դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի
մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ
սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է
մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ և պետություն»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։