
Մեկ ուսուցչին բաժին է ընկնում 9 երեխա

2011-2012 ուստարում ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների թվաքանակը կազմում է 380,696, իսկ ուսուցիչների թվաքանակը՝ 41,757։
Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2011 թվականին» զեկույցում։ Հանրապետության 1441 դպրոցներում աշխատող 41,757 ուսուցիչներից 35,117-ը կանայք են (84.2%)։
Երևանում կին ուսուցիչների տեսակարար կշիռն ավելի մեծ է՝ մոտ 89% (10,832 ուսուցիչներից 9618-ը կանայք են)։