Բաժիններ՝

Գյուղնախարարությունը հնարավոր է՝ ներկրի ոլոռի և եգիպտացորենի սերմացու

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է ներկրել նաև ոլոռի և եգիպտացորենի սերմացու: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գևորգ Հարությունյանը՝ հավելելով, թե ոլոռ և եգիպտացորեն ներկրելու խնդիրը դեռ քննարկման փուլում է:

Նշենք նաև, որ Գյուղատնտեսության նախարարությունը ներկրում է միայն ցորենի սերմացու: Այս տարի գործում է 2010-2014թթ. ցորենի սերմատվության և սերմնարտադրության ծրագիրը, որի շրջանակներում 610տ էլիտար ցորեն կներկրվի հանրապետություն:

Գևորգ Հարությունյանի խոսքով՝  ներկրվող սերմացուն կունենա համապատասխան փաստաթղթեր: Սերմերը հանրապետություն ներկրելուց առաջ կկատարվի որակի ստուգում և սերմի ծլունակության աստիճանի որոշում: Ըստ Գևորգ Հարությունյանի՝ հանրապետություն կմտնի միայն համապատասխան ստուգումներ անցած և բարձր որակի չափանիշներին համապատասխանող սերմացու:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031