«Կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, մեծ չէ այն մարդկանց թիվը, որոնցից ստացված եկամտահարկերը համալրելու են բյուջեի եկամտային մասը: Հնարավոր է նաև այն, որ բարձր աշխատավարձ ստացողները խուսափեն իրենց իրական աշխատավարձերը հայտարարագրելուց, և դա մղվի դեպի ստվեր: Սա առկա վտանգ է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Վարձով բնակարանների մեծ մասն արդեն վարձկաններ ունի: Սեպտեմբերի նախաշեմին Հայաստանի տարբեր մարզերից Երևան շտապող ուսանողները դեռևս հուլիս ամսից հոգում էին իրենց կացարանի խնդիրները:
«Բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը, և մենք յուրաքանչյուր հիվանդանոցում պետք է ստուգումներ իրականացնենք»,- ասում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Երևանի պետական կոնսերվատորիայի նախկին ուսանող, բարիտոն Արսեն Սողոմոնյանի մենակատարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 2-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ներկայացնելու է բարեգործական համերգ:
«Այդ մարդն այն արժեքը չունի, որ մենք նրա ասածները քննարկենք, եթե նույնիսկ իրականությանը մոտ որևէ բան է ասել, քանի որ նա կոնկրետ կատարում է ՀՀԿ-ի պատվերը». Պետրոս Մակեյանը՝ Հայկ Բաբուխանյանի մասին
Պեկինում ավարտվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեայի (համագումարի) առաջին աշխատանքային շաբաթը: Այն բավական հագեցած էր թե գիտական և թե վարչական և կազմակերպչական միջոցառումներով` 4 մեծ գիտաժողով, մի շարք հատուկ նստաշրջաններ, համատեղ քննարկումներ, համագումարի առաջին նիստը, ՄԱՄ բաժանմունքների և աշխատանքային խմբերի հանդիպումներ և այլն:
«Քաղաքական կուսակցությունն՝ ինքը պետք է մեկնաբանի տվյալ հայտարարությունը: Ես տրամաբանորեն չեմ համարում, որ մենք պետք է մեկնաբանենք սա: Ցանկացած կուսակցություն ինքն է ընտրում իր ռազմավարությունը: ՀՀԿ-ն զգոն ու վճռական կուսակցություն է, գիտի՝ ում է պաշտպանում: Քաղաքական ուժերը բոլորն էլ կուզենան վարչապետ դառնալ, նախագահ դառնալ: Այստեղ տրամաբանորեն վտանգավոր բան չեմ տեսնում»,- անդրադառնալով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ ԲՀԿ-ն կողմ է Կառավարության ղեկավարի փոփոխությանը, 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«Լադա-Նիվան մեր սրահում վաճառվում է 5,700,000 դրամով, իսկ որքա՞ն կլինի նոր գինը՝ չգիտենք: Եթե թանկացում լինի, ապա մեզ մոտ էլ գինը կբարձրանա, եթե ոչ՝ ոչ»,- 168.am-ին ասել են Հայաստանում «ԱվտոՎազի» պաշտոնական ներկայացուցիչ «Գլոբալ Մոթորզ» ընկերությունից։
Թունիսի, Հորդանանի, Իրաքի և արաբական այլ երկրների իսլամիստ ծայրահեղականները Սիրիայում պայքարում են նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ: Այս մասին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները: Ըստ նրանց՝ «The Front en-Nusra»-ի կազմում, որը կապ ունի «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ, ներգրավված են սալաֆիթներ՝ Թունսից:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում չի կարող սատարել ՀՀԿ-ին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
ԱԱՀ-ից ազատվել են նաև երեխաների համար նախատեսված լվացող միջոցները, ինչպես նաև տակդիրները:
Օգոստոսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 71 միլիոն 612 հազար 845 ԱՄՆ դոլար 409.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 92 միլիոն 747 հազար 602 ԱՄՆ դոլար 410.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Որքան լավատես է կառավարությունը, այնքան հոռետես է բնակչությունը։ Եվ, որ ավելի աբսուրդային է՝ որքան հոռետես է բնակչությունը, այնքան ավելի շատ ձայն է տալիս իշխանությանը։
Սկսվելիք ուսումնական տարվան ընդառաջ՝ քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում, որ հանրակրթական դպրոցների 12-ամյա համակարգը կրկին 10-ամյա է դառնալու:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմին այսօր հանձնարարել է մշակել մարզային հիվանդանոցների արդյունավետ կառավարվող մոդել. «Մտահոգիչ է, որ մարզային մի շարք բուժհիմնարկներ հսկայական տարածքներ են զբաղեցնում և մեծ թվով մահճակալներ պահում:
«Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ շոգերի անկման հետ Հմայակ Հովհաննիսյանի ոչ ադեկվատ վիճակը պիտի կարգավորվեր, բայց, փաստորեն, ես սխալվել եմ»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը
168.am-ը զրուցել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանի հետ
Հիշեցնենք, որ սեփական սխալներն ու թերացումները քննարկելու փոխարեն, «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունը «Արմավիային» մեղադրել էր պայմանագրով սահմանված կետերի չկատարման մեջ՝ չբացառելով, որ օդանավի շահագործման համար ապագայում կդիմի դատարան, նաև որ կարող է ձերբակալել ավիափոխադրողի այլ օդանավեր ևս:
Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը և ՀՔՄ կառույցում գործող Politlogos իրավիճակայի նվերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների կենտրոնի աշխատակազմը այսօր հայտարարություն է տարածել վերջին շրջանում ԲՀԿ առանձին գործիչների կողմից Հմայակ Հովհաննիսյանի հասցեին արված բնութագրումների կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է…
Muskie-ն միակ կրթական ծրագիրն է Հայաստանում, որ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, որը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ-ում ստանալ մագիստրոսի աստիճան: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գեւորգյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի 15 հասցեում՝ ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության շենքում ռումբ է տեղադրված:
Քիչ առաջ 168.am-ին զանգահարեցին ՀՀ առողջապահության նախարարությունից և խնդրեցին տրամադրել «168 Ժամ» թերթում, ինչպես նաև՝ 168.am-ում հրապարակված միայնակ թոշակառու Ռիմա Հովհաննիսյանի տվյալները:
168.am-ն անդրադարձել էր Մասիսի Արբատ գյուղի բնակչուհի Թերեզա Առաքելյանի ընտանիքի հետ կատարված դժբախտ պատահարին, որի հետևանքով բազմանդամ ընտանիքն այսօր գտնվում է ծանր վիճակում: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Թ. Առաքելյանի տնակում գազի անսարքության պատճառով հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվել էր ընտանիքի ողջ ունեցվածքը, իսկ Առաքելյանների երկու տարեկան փոքրիկի կյանքը հրաշքով էին փրկել:
Այսպիսով, ինչպես երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև հակամարտություն չկա: Չնայած Գ. Սահակյանը սիրում է արտասովոր ու յուրօրինակ հայտարարություններ անել, սակայն, կարծում ենք, սա այդ դեպքը չէ:
«Կան շատ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ կուտակվել են, և լուծում են պահանջում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` յուրաքանչյուր 40 վայրկյանում աշխարհում 1 մարդ է մահանում ինքնասպանության միջոցով, իսկ յուրաքանչյուր 3 վայրկյանում 1 մարդ ինքնասպանության փորձ է կատարում:
Լրագրողների «Ասպարեզ» ակումբը ստացել է «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի նամակի պատճենը ուղղված Շիրակի մարզպետի տեղակալ Ս.Պետրոսյանին, այն մասին, որ Գյումրու քաղաքապետարանը չի կատարում Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» մեծածավալ որմնանկարի վերականգնման համար հիմնադրամի հետ կնքված պայմանագրային պարտավորությունների մի մասը, եւ այդ պատճառով այդ որմնանկարի փրկությունը վտանգված է:
«Ես գտնում եմ, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ որպես քաղաքական գործիչ, երբեք էլ չի կայացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը։
«Ոտքս ուռել ա, չեմ կարողանում դնել գետնին, ջերմություն ունեմ, չեմ կարողանում մասնակցել ընտրարշավներին»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Գագիկ Աթաջանյանը
«Օդից փող սարքելու» որոշումը: Ես` որպես քաղաքացի, կարծում եմ` վիրավորական է: