
Չկայացած գործիչը

«Ես գտնում եմ, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ որպես քաղաքական գործիչ, երբեք էլ չի կայացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը։ Վերջինս այս գնահատականը հնչեցրեց՝ ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե համաձա՞յն է իր գործընկեր Խոսրով Հարությունյանի այն մտքի հետ, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որպես քաղաքական գործիչ սպառել է իրեն: