Բայց ինչո՞ւ պետք է ԲՀԿ-ն սատարի ՀՀԿ-ին. Գ. Սահակյան

«Քաղաքական կուսակցությունն՝ ինքը պետք է մեկնաբանի տվյալ հայտարարությունը: Ես տրամաբանորեն չեմ համարում, որ մենք պետք է մեկնաբանենք սա: Ցանկացած կուսակցություն ինքն է ընտրում իր ռազմավարությունը: ՀՀԿ-ն զգոն ու վճռական կուսակցություն է, գիտի՝ ում է պաշտպանում: Քաղաքական ուժերը բոլորն էլ կուզենան վարչապետ դառնալ, նախագահ դառնալ: Այստեղ տրամաբանորեն վտանգավոր բան չեմ տեսնում»,-  անդրադառնալով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այսօրվա  հայտարարությանը, ըստ որի՝ ԲՀԿ-ն կողմ է Կառավարության ղեկավարի փոփոխությանը, 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Մեր հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում ԲՀԿ մամուլի խոսնակի հայտարարությունը, թե կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում չի սատարի ՀՀԿ-ին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ պիտի ԲՀԿ-ն սատարի ՀՀԿ-ին»: Հիշեցնենք, որ նախօրեին Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակամարտություն չկա

 

Տեսանյութեր

Լրահոս