«Այն դեպքում, երբ Քոչարյանն անձամբ որևէ բան չի հայտնել, ես չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ: Եթե Քոչարյանն ինքն ասած լիներ, որ ուզում է վերադառնալ, ուզում է թեկնածու լինել, նոր կարելի էր կարծիք հայտնել, բայց նման հայտարարություն դեռևս չկա»: Իսկ հարցին` շարունակո՞ւմ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, պատասխանել է. «Այո, երբ առիթ լինում է, հանդիպում եմ»:
«Հետաքրքիր է` եթե հայ սպային ռուսը սպաներ` ի՞նչ էինք ասելու: Երևի էլի ասելու էինք` ՆԱՏՕ-ի դեմ չէր, այլ` թուրքերն էին սովորեցրել, ու հայի դեմ էր: Սա բացահայտ դեբիլի պահվածք է: Այսինքն`մի ողջ ժողովուրդ ադեկվատ չի տեղի ունեցող դեպքերի նկատմամբ: Բայց դեբիլներին դաշնակից չեն ընտրում, միայն խղճում են»
Հաճախ կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները, գովազդելով իրենց արտադրանքը, ասում են, որ այն բարձրացնում է երեխայի իմունիտետը, նպաստում երեխայի մտավոր զարգացմանը, լավացնում տեսողությունը. «Այդ բոլորը սուտ է, չկա նման բան: Երեխայի համար ամենալավ սնունդը կրծքի կաթն է, որը և´ իմունիտետն է բարձրացնում, և´ լավ են աճում երեխաները, և´ ավելի ուշ-ուշ են հիվանդանում՝ ոչ միայն այն տարիքում, երբ կերակրվում են կրծքի կաթով, այլև հետագայում»:
«Ես էլ չգիտեմ` ի՞նչ ասեմ և ո՞նց բացատրեմ, որ աշխատանքներն ընթանում են: Նախորդ ահազանգից հետո մեզ օգնող կազմակերպությունները նեղացել էին, ասում էին, թե իրենց աջակցությունը չենք գնահատում: Գնացել խնդրել-աղաչել եմ, որ նորից մեզ օգնեն: Եթե դու լավություն ես անում, ու մարդիկ դա չեն գնահատում, էլ ի՞նչ կարող ես անել»:
Համացանցում հայտնվել են նոր iPad mini-ի լուսանկարները: Դրանք հնարավորություն են տալիս կարծիք կազմել ապագա սարքավորման վերաբերյալ, որը կթողարկվի 2012թ-ի աշնանը: Նոր սարքի լուսանկարները հրապարակել են միանգամից երկու աղբյուրներ՝ ասիական TaoBao ինտերնետ- խանութը եւ գերմանական Giga.de ինտերնետային կայքը: Այս մասին գրում է Cnews-ը: TaoBao ինտերնետ- խանութի կողմից հրապարակված լուսանկարները հաստատում են օգոստոսի կեսերին համացանցում հայտնված այն […]
168.am-ի հետ զրույցում ԱԻՆ հերթապահ ուժերի ղեկավար Արսեն Մկրտչյանն ասաց.« «Դուռնալու» կոչվող հանդամասը սահմանից շատ հեռու է և գտնվում է դեպի Ճամբարակ եկող հատվածում: Տավուշի մարզում անտառներ շատ կան: Այժմ ոստիկանների հետ մեկտեղ մեր փրկակարների կողմից որոնողական աշխատանքներ են կատարվում Տավուշի մարզի անտառներում»:
Մրցույթի կիսաեզրափակիչ անցած 50 ֆիլմերը տեղադրվել էին YouTube-ի հատուկ Your Film Festival ալիքում, որտեղ YouTube-ի օգտատերերը կարող էին քվեարկել ֆիլմերի օգտին: Արդյունքում 10 եզրափակիչ անցածներից հաղթող է ճանաչվել իսպանացի ռեժիսոր Դևիդ Վիկտորի ստեղծած «Մեղք» ֆիլմը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ: Այս մասին ասված է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
«Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը ուղղակի ուշադրության շեղում է»,- այսօր հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Սաֆարովի արտահանձնման գործում Վլադիմիր Պուտինի ադրբեջանցի համակուրսեցու ունեցած ներդրումը, ՀՀ նախագահի բավական կոշտ ուղերձը՝ մասնավորապես Արևմուտքին, և ամենակարևորը` Ռուսաստանի կողմից որևէ արձագանքի բացակայությունը ցույց են տալիս, որ այդ երկիրը ներգրավված է հերթական հակահայկական գործողության մեջ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը 168.am-ի հետ զրույցում հաստատել է, որ Հունգարիայում և Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը մինչ օրս չի հավատարմագրվել Հունգարիայում:
«Այսօր ամենակարևոր հարցը դարձել է այն, թե ո՞նց իրար մեջ կպայմանավորվեն, իսկ արմատական ընդդիմությունը` ի դեմս Կոնգրեսի, պատրաստ է դամ պահել, կամ, ինչպես ասում են, մոմ բռնել այդ բանակցությունների ժամանակ»,- ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Սեպտեմբերի 9-ին Սիսիանի քաղաքապետի ընտրություններում Սիսիանի Երկրապահ կամավորական միությունը հայտարարել է, որ սատարելու է ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Պողոսյանի թեկնածությունը: Սակայն այդ որոշումը չի ընդունել միության անդամ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ), ով նաև Սյունիքի մաքսատան պետն է:
Լրագրողների այն հարցին, թե ինչ կլինի, երբ վերջնականապես դիվանագիտական հարաբերություններին վերջ դրվեն, Հ.Բագրատյանն ասաց. «Ի՞նչն եք բանակցում: Նույնն է, ոնց որ պայմանագիր են ստորագրում Ղարաբաղի անկախության մասին, և նույն օրն էլ զորք են մտցնում Ղարաբաղ»:
«Նշեմ, որ կարևոր է, որ ոչ մի բան չենք լսում Մոսկվայից: Այն դեպքում, երբ Ռուսաստանը Հայաստանի ստրատեգիական գործընկերն է: Սրանով քողազերծվում է այն հանգամանքը, թե ինչքանով է ստրատեգիական մեզ համար»:
Այսօր՝ սեպտեմբերի 3-ի առավոտից, ծաղկի խանութներում կրկին մարդաշատ էր: Մարդկանց հույսերը, թե էժան փունջ կկարողանան գնել՝ չարդարացան: Այսօր ծաղիկներն ավելի թանկ արժեին: Նախկին 2000-2.500 դրամանոց փնջերն այսօր ծաղկի խանութներում կարելի էր գնել 3.500-4000 դրամով:
Տեղի կունենան Հայաստանի եւ Արգենտինայի ԱԳ նախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:
Կարապետյանների ընտանիքի համար առաջնային նշանակություն ունեն կրթությունն ու գիտությունը: Ուստի առաջնային նպատակներից մեկն է ներարկումներ կատարել այս բնագավառներում՝ որպես հիմնական ներդրում մեր երկրի ապագայում: Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, հիանալի ներուժ ունենք: Եվ ընդամենը պարտավոր ենք տեր կանգնել այդ ներուժին, որը լինելու է երկրի զարգացման հիմնական խթանը:
«Ճնշումները հիմնականում կատարվում էին մարզպետի գլխավորությամբ: Մենք միանշանակ օգտվելու ենք բոլոր ընձեռված հնարավորություններից` հանրահավաքներ, համացանցից, թռուցիկներ տարածելով և այլն, մի խոսքով` օգտվելու ենք ամեն մեթոդից, որպեսզի, եթե անգամ այս ընտրությունները կայանան, ապա գոնե քաղաքացիները դեմ քվեարկեն միակ, անկրկնելի իշխանական թեկնածուին: Մարզպետը պետք է պատասխանատու լինի բարոյահոգեբանական այս վիճակի համար, այս ճնշումների համար:
«Պետք է այնպես անենք, որ աշակերտներին ձեռնտու լինի դպրոց գնալը, դպրոցից նրանք գիտելիք ստանան: Այս դեպքում արդեն նրանք չեն ցանկանա կրկնուսույցների դիմել»:
Մինչ օրս Հայաստանում բացակայում է ԴՆԹ-ի հաջորդականության ուսումնասիրության համար նախատեսված հիմնական սարքավորումը՝ ԴՆԹ-սեկվենատորը: Պատճառն այն է, որ սեկվենատորը և հարակից պարագաները չափազանց թանկ են, և անհնար է դրանք ձեռք բերել՝ առանց պետական աջակցության ծրագրի:
Լարված վիճակ է: Մինչ հիմա էլ նույն վիճակն է քաղաքի ծայրամասերում կամ հեռու շրջաններում, բայց ապստամբների կողմից հարձակումները լինում են քաղաքի կենտրոնում, քանի որ պետական հիմնական կառույցները լինում են քաղաքի կենտրոնում: Սակայն մինչ հիմա հայերի կամ քրիստոնյաների նկատմամբ որևէ վատ տրամադրություն չկա:
Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով, ներդրումների անկման պատճառն այն է, որ «պարզապես չհասցրեցինք բարենպաստ պայմաններ ստեղծել ներդրումների համար»:
Այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով, բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալներն աճել են 44,1%-ով՝ կազմելով 36.1 միլիարդ դրամ: Մինչդեռ ընդհանուր շինարարության ոլորտը անկում է ապրել 5,2%-ով։
Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանումները 168.am-ին՝ «Եկամտային հարկի մասին» օրենքի վերաբերյալ
«Սա Հաագայի տրիբունալի գործ է, մանավանդ, եթե համադրվի այլ փաստերի հետ` մեր զինվորների սպանությունները սահմանին, Ադրբեջանի դպրոցական ծրագրերը, երբ դպրոցական հասակից երեխային ներշնչում են, թե հայը սատանայից մի քիչ այն կողմ մի բան է: Ադրբեջանի թուրքալեզուներին փորձում են կոդավորել որպես հակահայ և հասցնել հայասպան վիճակի, բայց անգամ այդ դեպքում ժողովուրդը չի ենթարկվում այդ քարոզչությանը, քանի որ ժողովուրդներն իրենց մեջ այդպիսին չեն»:
Ապացուցված է, որ նստելու ձևից, պայուսակ կրելուց, քնելու տեղից որևէ կերպ հիվանդությունը ձեռք բերել հնարավոր չէ: Ֆիզիկական ակտիվությունը չի հանգեցնում հիվանդության կանխարգելմանը:
Պուտինը փորձել է սրանով Սերժ Սարգսյանին բարոյապես ոչնչացնել կամ հասարակության աչքից գցել, որպեսզի իր ուզած ֆիգուրին բերի իշխանության: Կամ էլ` Սերժ Սարգսյանին ուզում է ասել` այնպես կանեմ, որ կգաս ու իմ ուզածները մինչև վերջ կանես, եթե ոչ` այնքան կնսեմացնեմ, կզրկեմ իշխանությունից, կամ կդառնաս դավաճան քո ժողովրդի մեջ, չես էլ կարա որպես սովորական քաղաքացի ապրես: Սա է եղել Պուտինի ձգտումը:
Այսօր Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրն է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մի քանի օրից գալու է Երևան, և Հայաստանը կարող է և պետք է պահանջի ՆԱՏՕ-ից՝ խստորեն դատապարտել այս արտահանձնումը, հատկապես, երբ այդ հանցագործությունը տեղի է ունեցել Բուդապեշտում լեզվի դասընթացներ անցնելու ժամանակ` ՆԱՏՕ-ի` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: