Լադաները կթանկանա՞ն

168.am-ն «ԱվտոՎազ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունից գների հնարավոր փոփոխության վերաբերյալ պարզաբանում է խնդրել, քանի որ, ըստ «Կոմերսանտի», «ԱվտոՎազը» 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թանկացրել է մեքենաների գները: Պատճառը մեքենաների վաճառքի ծավալների անկումն է՝ 18,5%-ով: Վաճառքի ծավալների անկումը բերել է արտադրական վնասների, ինչի արդյունքում էլ գները թանկացել են: Ամենից շատ, ընդհանուր առմամբ, թանկացրել են Lada Chevrolet-ները: Գների թանկացման մասին տեղեկությունները ամփոփ ներկայացված են «ԱվտոՎազ» ընկերության անալիտիկ զեկույցում: Այդ փաստաթղթի համաձայն, Լադա-Սամարա ավտոմեքենան հունվար-հունիս ամիսներին թանկացել է 12,7%-ով, Լադա2107-ը՝ 9%-ով, Պրիորան՝ 6,3%-ով, Կալինան՝ 4,7%-ով:

Վերջին տվյալների համաձայն, «ԱվտոՎազ» ընկերության մեքենաների մասնաբաժինը ռուսաստանյան շուկայում կազմում է 18,7%, ինչը 6,2 տոկոսային կետով ավելի քիչ է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Շուկայի մասնաբաժինը դրամական արտահայտմամբ նույնպես նվազել է 5,5%-ով: Ինչպես հայտնում է «Կոմերսանտը»՝ «ԱվտոՎազը»  զիջում է իր դիրքերն արտասահմանյան մեքենաներին, որոնց մասնաբաժինը շուկայում կազմում է շուրջ 80%, իսկ արժեքային արտահայտմամբ՝ 91,6%:
«ԱվտոՎազ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունից 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում գործող գնային քաղաքականությունը փոփոխման է ենթարկվել, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Այն բոլոր մեքենաները, որոնք կան մեր սրահում, վաճառվելու են նույն գներով, և գները փոփոխության չեն ենթարկվելու: Իսկ թե որքանո՞վ մենք կներկրենք մեքենաների նոր խմբաքանակը սեպտեմբերի կեսերին, ցույց կտա ժամանակը: Մենք ռուսաստանյան ռուբլով ենք աշխատում իրենց հետ, և որքանով որ իրենք մեզ կվաճառեն մեքենաները, այդ համամասնությամբ էլ կվաճառվեն այստեղ: Օրինակ, Լադա-Նիվան մեր սրահում վաճառվում է 5,700,000 դրամով, իսկ որքա՞ն կլինի նոր գինը՝ չգիտենք: Եթե թանկացում լինի, ապա մեզ մոտ էլ գինը կբարձրանա, եթե ոչ՝ ոչ»: Հիշեցնենք, որ 168.am-ը դեռ հուլիսի սկզբին անդրադարձել էր Լադա մեքենաների թանկացման թեմային՝ կանխատեսելով, որ հայաստանյան շուկայում նույնպես հնարավոր են գնային փոփոխություններ։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031