
Իսլամիստ ծայրահեղականները Սիրիա են մեկնում թուրքական ճամբարներում վերապատրաստվելուց հետո

Թունիսի, Հորդանանի, Իրաքի և արաբական այլ երկրների իսլամիստ ծայրահեղականները Սիրիայում պայքարում են նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ: Այս մասին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները: Ըստ նրանց՝ «The Front en-Nusra»-ի կազմում, որը կապ ունի «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ, ներգրավված են սալաֆիթներ՝ Թունսից:
«The Front en-Nusra»-ն բազմաթիվ անգամներ հարձակումներ է գործել երկրի կառավարական զորքերի վրա: Նախքան Սիրիա հասնելը, թունիսյան սալաֆիտները ուղևորվում են Լիբիա, ապա Թուրքիա, որտեղ պատրաստություն են անցնում հատուկ ճամբարներում: Որտեղից էլ անցնում են Սիրիա՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Արաբական որոշ թերթեր մտահոգություն են հայտնում, որ Հորդանանի այն բնակիչները, ովքեր այժմ մասնակցում են սիրիական բանակի դեմ կռիվներին, վաղը կարող են կռվել Հորդանանի բանակի ու հասարակության դեմ:
Ավելացնենք, որ Սիրիայում կռիվները շարունակվում են 2011-ի մարտից: Ամբողջ ընթացքում, Սիրիայի պաշտոնական տվյալներով, զոհվել է ավելի ան 8 հազար մարդ: Իսկ ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում զոհվել է 17 հազար մարդ: