Կինոփառատոնը բացվել է Միրա Նաիրի «Ակամա ֆունդամենտալիստը» (The Reluctant Fundamentalist) քաղաքական դրամայով:
Ըստ մասնագետների՝ այս քայլով՝ 1 սարքում համատեղելով պլանշետի և սմարթֆոնի հատկությունները, Samsung ընկերությունը ցանկանում է ավելի ընդլայնել իր սպառողների շրջանակը: Սարքը կարելի է ղեկավարել հատուկ փայտիկի օգնությամբ:
Մոսկվայում ժամանակակից արվեստի STS արտ-լաբորատորիայում բացվել է նկարչուհի Գայանե Խաչատրյանի անհատական «Ագուլիս» ցուցահանդեսը, որտեղ, գեղանկարչական աշխատանքների հետ միասին, ցուցադրվում է նկարչուհու արխիվն ու նրա հետ կապված դոկումենտալ նյութերը:
Ցիտոմեգալովիրուսի հարուցիչը ունի թքագեղձի էպիթելն ախտահարելու հակում: Մարդու օրգանիզմում այն մնում է ամբողջ կյանքի ընթացքում և կարող է ակտիվանալ ցանկացած պահի: Հիվանդությամբ վարակման ճանապարհները մինչ այժմ վերջնականապես պարզված չեն:
«Արևմտյան երկրներում սոցիալական գովազդը զենք է համարվում: Զարմանում եմ, որ այդ զենքը մեր պետությունը չի կիրառում»:
«Եկամտային հարկի» մասին չարաբաստիկ օրենքի թեմայով վերջին օրերին այնքան է խոսվել, որ դրա հիշատակումն արդեն կասկածի տակ է դնում նյութի՝ ընթերցելի լինելու հավանականությունը։
«Կրծկալները, որոնք ունեն մետաղական լարեր, ոչ ճիշտ չափ, պատրաստված են ոչ ճիշտ նյութից, կարող են քրոնիկ տրավմայի ենթարկել կրծքագեղձը՝ դրանով իսկ պատճառ դառնալով կրծքագեղձի քաղցկեղի առաջացման»:
Վարդաշենի հանրակացարանի 5-րդ հարկի ընդհանուր պատշգամբից մանկական տարբեր տարիքի և սեռի երեխաների մաշված հագուստներ են կախկախված: Այս ընտանիքում, ակնհայտ է, հնացած-մաշված մանկական հագուստը դեն չեն նետում, հերթով հագնում են…
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը անդրադարձել է նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործին և հանձնարարել տնօրեններին նրանց համար ապահովել բոլոր պայմանները` նշելով, որ սիրիահայ երեխաները կարող են դիմել և սովորել ցանկացած դպրոցում:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում:
«Եթե անգամ ընդդիմությունը միավորվեց, անպայման քարոզարշավի մեկնարկի կամ դրա ընթացքում, համոզված եմ, անպայման ճաք է տալու: Նման երևույթներ ես տեսել եմ վերջին 22 տարիների ընթացքում»:
Ըստ տնտեսագետի՝ գնաճի մասին խոսակցություններն իշխանության մաս կազմող «ընդդիմության» կողմից արված աղմուկն է
«Հայաստանի ջրագոյացումը շատ մաքուր է: Բայց քանի որ ջուրը տվեցին օտարների կառավարմանը, նրանք ընդհանրապես թքած ունեն Հայաստանի ջրի վրա: Ջրի որակը կտրուկ փոխվել է: Բոլորն էլ տեսնում են, թե ծորակը բացելուց ինչ է հոսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Սիրիահայ գործարարները, ովքեր իրենց երկրում բռնությունների պատճառով տեղափոխվել են Հայաստան, այստեղ դժվարությունների են հանդիպում։ Պարզելու համար, թե ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը, 168.am-ը զրուցել է ՀԳՄ նախագահ Գագիկ Մակարյանի հետ։
Նշենք, որ Firefox 15 վեբ բրաուզերը Windows, Mac OS X եւ Linux համակարգերի համար հասանելի է ընկերության պաշտոնական կայքում: Նշենք, որ Firefox 14-ի թողարկվել էր մեկուկես ամիս անց:
«Նույնիսկ, եթե «Բարգավաճ Հայաստանը» հանդես գա իր թեկնածուով, ես կարծում եմ, որ բոլոր մյուս ուժերը, բացի Սերժ Սարգսյանից, ընդդիմադիր դիրքերից ելույթ կունենան: Հայաստանում վիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ, ով իշխանությանն է պաշտպանում` ավելի է փչանում, քան իշխանությունը»:
Վիճաբանությանը մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ:
Հայաստանի բարձր տեխնոլոգիական ձեռքբերումների ցուցահանդեսը՝ «DigiTec Expo 2012» ցուցահանդեսը այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը: Այս անգամ ցուցահանդեսը տեղի կունենա նոր վայրում` Մերգելյան ինստիտուտի տարածքում գտնվող Երևան Էքսպո կենտրոնում:
«Պատճառները շատ են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, իրական և ոչ իրական, հիմնավորված և անհիմն: Ոստիկանները, բնականաբար, իրենց գործունեությամբ ազնվազարմ օրիորդաց դպրոցի դասատուներ չեն և մասնագիտության բերումով արգելում, պատժում, դաստիարակում, կարգի են հրավիրում…»:
«Անկախ մեր երկրի տնտեսական վիճակից, մեր մարզիկները Ծառուկյանի շնորհիվ ունեցել են բոլոր պայմանները օլիմպիադային նախապատրաստվելու ու հաջող հանդես գալու համար»:
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը ամփոփել է Ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի օգոստոս ամսվա արդյունքները:
«Այն կազմակերպությունները, որոնք օրենքով և պայմանագրերով են աշխատում իրենց աշխատակիցների հետ, պարզապես չեն էլ նկատի այդ փոփոխությունը»,- ասում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը
Արմավիրի մարզի գյուղացիներն արդեն արտահանում են իրենց խաղողը: «Այս սեզոնին սկսվում է խաղողի արտահանումը: Բացումն արդեն արել ենք: Սեղանի խաղողի պահանջարկը Ռուսաստանում մեծ է: Հիմնականում Վրաստան և Ռուսաստան են տանում: Հիմա իրացնելու խնդիր չկա»,- ասում է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Արմեն Կարապետյանը, ով 2 հա խաղողի այգի ունի: Մշակում է սեղանի խաղող:
Հայաստանը ստիպված է հավասարակշռություն պահպանել` չխզելով կամ չթուլացնելով Արևմուտքի հետ հարաբերությունները, որոնք նույնպես կարևոր են, եթե ոչ՝ ավելի կարևոր: Հայաստանը հավասարակշռում է Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև, ահա այն չորս հիմնական ոտքերը, որոնց վրա հիմնված է հայկական արտաքին քաղաքականության աթոռակը: Բավական լավ բալանս է, և չի կարելի հանել այդ ոտքերից մեկը, քանի որ աթոռակը կսկսի երերալ:
Ի՞նչ անի, լավ: Դուք դրեք Ձեզ իր տեղը. 13 տարի ղեկավարել եք քաղաքն այնպես՝ ինչպես ուզել եք, բյուջեն ղեկավարել եք այնպես՝ ինչպես ուզել եք, ում ուզել` սատանա եք անվանել, ում ուզել` գովաբանել եք, մեկ էլ հանկարծ գլխավոր օլիգարխը` խոզյաինների խոզյաինը որոշում է, որ դու այլևս չունես այդ հնարավորությունը: Դա ֆանտաստիկ շոկ է:
Կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունը բացարձակապես վնաս չէ կնոջ օրգանիզմին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի համալսարանական թիվ 1 կլինիկայի պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը:
«ԲՀԿ-ն Գյումրիի քաղաքապետի հարցում չի կարող առաջնորդվել միայն կուսակցական շահագրգռությամբ և հետաքրքրությամբ, որովհետև ԲՀԿ-ն ղեկավարում է Հայաստանի խոշորագույն օլիգարխներից մեկը: Մարդ, որն ահռելի բիզնեսի տեր է, և համատեղում է իշխանությունն ու ԱԺ պատգամավորական մանդատը, ինքը չի կարող հաշվի չնստել երկրի թիվ մեկ պաշտոնյայի հետ»:
«Թե Մաքսիմ Հակոբյանն ի՞նչ ա անում, ինձ հետաքրքիր չի: Մեր գյուղացիներն իրան չեն ասել՝ տուն սարքի, ոչ էլ իրան ենք տեսել: Թող էդ տներն իրա համար սարքի: Մենք իրան ասել ենք՝ տուն սարքի՞: Մենք մինչև վերջ էլ շարունակելու ենք մեր կարծիքին մնալ, որ մեր գյուղը չթողենք»,- ասում է Քաջարանի ՀՀԿ-ական գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:
168.am-ի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ այդ քրեական գործի շրջանակներում քննչական բաժին է բերման ենթարկվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ում ավտոմեքենան տեսել են ոստիկանության բակում, Ա. Մալխասյանը պատասխանեց, որ ինքն ընդամենը կարող է նշել, որ բերման ենթարկված ավտոմեքենաներ կան:
«Եթե խոսքը կրակոցի մասին է, ասեմ, որ կուսակցությունները հետաքննող մարմիններ չեն. դրա համար լիազոր մարմիններ կան, բայց հավատացնում եմ, որ եթե երևույթն իրականությանը համապատասխանի, անշուշտ, պատժվողներ կլինեն»,- ասում է Գալուստ Սահակյանը: