
Արտարժույթի փոխարժեքի շաբաթական ամփոփ տվյալները

Օգոստոսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 71 միլիոն 612 հազար 845 ԱՄՆ դոլար 409.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 92 միլիոն 747 հազար 602 ԱՄՆ դոլար 410.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 409.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 միլիոն 506 հազար 606 եվրո 508.39 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9 միլիոն 851 հազար 556 եվրո 511.35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 850 միլիոն 834 հազար 268 ՌԴ ռուբլի 12.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 86 միլիոն 877 հազար 186 ՌԴ ռուբլի 12.94 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.9 մլրդ դրամ, իսկԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 42.7 մլն ԱՄՆ դոլար: