Պեկինում շարունակվում է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեան (համագումարը): Հիշեցնենք, որ այն սկսվել է օգոստոսի 20-ին և տևելու է 2 աշխատանքային շաբաթ, մինչև օգոստոսի 31-ը: 2700 մասնակիցների թվում են 6 հայազգի աստղագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և Մեքսիկայից:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ նոր կայուն զարգացման ծրագրի վրա ներկայումս աշխատում են, և այն կներկայացվի սեպտեմբերի վերջին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը այսօր՝ օգոստոսի 22-ին կանոնավոր կերպով իրականցրել է 3-րդ արտահերթ չվերթը Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ: 168.am-ի հետ զրույցում ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավեիտսովան տեղեկացրել էր, որ այսօր 12:40 ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում: Ավելի ուշ տեղեկացանք, որ Հալեպից այսօր ժամանել է 86 ուղևոր, սակայն Հալեպ մեկնողների թվի մասին որևէ տեղեկություն չունենք:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, աղքատության ցուցանիշը նոր մեթոդոլոգիայով կազմում է 35,8% ։
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2.200.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 406,5-409 դրամով և վաճառվում է 410-412 դրամով:
Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն անդրադարձել է 7.7% տնտեսական ակտիվության ցուցանիշին։
Երևանյան և Արմավիրի մարզի շուկաներում բերք վաճառող գյուղացիների հետ զրույցի ընթացքում 168.am-ը պարզեց սմբուկի գնի աճի պատճառները:
Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը վստահեցնում է, որ ամառվա շոգերին հարկավոր է հոգ տանել օրգանիզմին անհրաժեշտ սննդակարգի և հիգիենայի մասին:
ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորայր Սարգսյանը, ով ևս ներկա էր ասուլիսին, ասաց. «Ուսումնասիրվելու են բոլոր դպրոցները, թե կահավորվա՞ծ է արդյոք դպրոցամերձ տարածքը երթևեկության կարգավորման համապատասխան միջոցներով, թե՝ ոչ:
Ըստ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի՝ եթե մթերող կազմակերպությունները տեր կանգնեին իրենց կողմից ներկայացված թվերին, գյուղմթերքի իրացման խնդիրներ չէին ծագի։
Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան. «Վերադարձողների թիվը ավելի շատ կլինի, քան մեկնողների թիվը, սակայն կոնկրետ քանակություն ես կհաղորդեմ միայն ճշտելուց հետո»:
Գնդակոծությունների մասին տեղեկությունը 168.am-ի հետ հեռախոսազրույցում նախ հաստատեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը .«Այո, երեկ երեկոյան ժամը 22:50-ից մոտ մինչև 23:50-ը եղել է գնդակոծություն, որի հետևանքով տանիքներն են ծակծկել: Արտառոց դեպքեր, հրդեհներ չեն եղել»: Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանը նույնպես հաստատեց կրակոցների փաստը. «Այո, ճիշտ են այդ լուրերը: Հրազենով բնակավայրի վրա են կրակել: Մարդկային կորուստ չունենք: Գազի խողովակաշարն էր ծակվել, հրդեհ էր առաջացել, բայց փակեցինք խողովակաշարի անցքը և հրդեհը հանգավ`չհասցնելով տարածվել: Գնդակոծություններ պարբերաբար լինում են: Չնայած մարդկային կորուստներ չունենք, բայց ես չեմ կարող ասել, թե այդ կրակոցների ձայնից քնից արթնացած երեխան ինչքան է վախեցել և վախից ինչ հիվանդություն է ձեռք բերել»:
Այսօր առավոտյան ժամը 04:40-ին մահացել է Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դուստրը՝ Դիանա Սիրունյանը։
«Գիրացումը միջին հասակում կարող է էականորեն ավելացնել հետագայում թուլամտության զարգացման հավանականությունը»,- գրում է «Independent»-ը` ներկայացնելով վերջերս կատարված մի հետազոտության արդյունքները:
«ԵԽԽՎ երևանյան գրասենյակից դեռևս որևէ արձագանք չկա, բայց, իհարկե, ակնկալում ենք միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումը տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը։
«Լոկատոր» ընկերությունը առաջարկում է տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման համակարգ, որն օգտագործում է GPS / GLONASS դիրքորոշման համակարգի և բջջային հեռախոսացանցի ռեսուրսները (GSM GPRS): Տիեզերքից կատարված բարձրորակ լուսանկարների հիման վրա ընկերությունը կառուցել է ողջ Հայաստանի և մայրաքաղաք Երևանի մանրակրկիտ ու մեծ ճշգրտությամբ քարտեզը:
Օգոստոսի 20-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում իր աշխատանքները սկսեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեան, որը երկու շաբաթ տևողությամբ անցկացվում է երեք տարին մեկ անգամ և հանդիսանում է աստղագիտական աշխարհի կարևորագույն իրադարձությունը:
«Անհրաժեշտ է հասկանալ Եվրասիական միության առանցքը, հիմքը, այսինքն՝ ինչի վրա է կառուցվելու այս միությունը»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը 168.am-ին փոխանցեց, որ Դիանա Սիրունյանին արդեն կատարել են տրախեստոմիա (շնչափողահատում):
Թեեւ այս աշխատանքները վաղուց են թվայնացված, սակայն մինչ այսօր դրանց գոյության մասին ոլորտի մասնագետների մի մեծ մասն անգամ չգիտեր, մեզ շնորհակալություն էին հայտնում այդ աշխատանքները հրապարակելու ու դրանք ավելի հասանելի դարձնելու համար:
Օգոստոսի 19-ի կեսգիշերին Գարեգին Նժդեհի հրապարակի մերձակայքում` թիվ 74 դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցած վրաերթից տուժած Սյուզաննա Պետրոսյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Արդեն քանի օր է` 168.am-ը ահազանգեր է ստանում մայրաքաղաքի բնակիչների կողմից, ովքեր ներգրավված են սոցիալապես անապահով խմբերում, ունեն պետական պատվերի իրավունք, սակայն բուժհաստատություններում նրանց պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում:
Երեկ՝ օգոստոսի 20-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հանդիպում է կազմակերպել Սյունիքի մարզպետարանում՝ դպրոցների տնօրենների և պետական կառույցների ղեկավարների մասնակցությամբ, և հայտարարել, որ Կապանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը:
Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ Սուրեն Սիրունյանի դստերը` Դիանա Սիրունյանին չեն վիրահատել, ինչպես հաղորդել են մի շարք լրատվամիջոցներ:
Ամերիկյան հայտնի «Foreign Policy» պարբերականը Կովկասը համարում է անվտանգության անհանգստությունների բարդ և խճճված մի թնջուկ։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում սա հաստատել են նաեւ երկուշաբթի երեկոյան Հալեպից ինքնաթիռով Երեւան տեղափոխված սիրիահայերը: Իսկ Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարը այս կապակցությամբ մեկնաբանություններ չի տվել:
«Էդ ո՞վ ա քեզ տենց բան ասել, էդ որտեղի՞ց քեզ էդ ինֆորմացիան, խնդրում եմ` հելը էդ մեկը ճշտենք, որ ի՞նչ շանտաժ ես անում»,- 168.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը։
Նոր ծրագիրը կոչվում է InSight, այն իր իր աշխատանքը կսկսի 2016 թ. սեպտեմբերին և կշարունակի այն 2 տարի: Նոր ծրագիրը հնարավորություն կտա ավելի խորը ուսումնասիրություններ իրականացնել Մարս մոլորակի ներսում:
Քիչ առաջ 168.am-ի հետ հեռախոսազրույցում Սուրեն Սիրունյանի ընկերը` Սամվել Աբովյանը, հաստատեց այն տեղեկությունը, որ Դիանա Սիրունյանին անհրաժեշտ է O(I) Rh− Առաջին կարգի բացասական արյուն:
«Քանի որ կուսակցությունը արձակուրդում է, այս շաբաթ ներկայացնել թեկնածուների անունները, կարծում եմ, նպատակահարմար չէ: Բայց, անշուշտ, ՕԵԿ-ը կունենա իր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում»,- ասաց Հ. Բիշարյանը: