Նախ եկե՛ք համարձակություն ունենանք ընդունելու և արձանագրելու, որ մեր բոլորի զայրույթի և հիասթափության պատճառներից մեկը նաև մեր կառավարության անգործությունն ու թերացումն է այս հարցում:
Միջազգային դրամական փոխանցումների համակարգերին մասնակից առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով Հայաստան փոխանցումների ծավալը 2012 թ. երկրորդ եռամսյակում 7.4 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը:
Այս տարվա երկրորդ եռամսյակում միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 11%-ով (67 հազարով) և կազմել 698 հազար։ Սինչդեռ «ԱրՔա» քարտերի քանակն ավելացել է 3%-ով (13 հազարով) և կազմել 435 հազար քարտ: Այս մասին նշված է ՀՀ ԿԲ երկրորդ եռամսյակի բանբերում։
Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր մրցունակությամբ 82-րդն է աշխարհի 144 երկրների մեջ: Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանն իր դիրքը բարելավել է 10 կետով
Հունգարացի դիվանագետն ասել է ամերիկացի գործընկերոջը, որ վերջնական որոշում կայացված չէ, նշելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կասեցումը դիտարկվում է որպես միջոց` դուրս գալու այն բարդ արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակից, որում Հունգարիան հայտնվեց ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջան փոխանցելուց հետո:
Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի միջեւ 2012թ. օգոստոսի 31-ին իրականացված գործարքը:
Հայաստանի հավաքականները կրկին կխաղան ուժեղագույն կազմերով:
Տուբերկուլյոզի բուժման համար վիտամին D-ն օգագործվել է ավելի վաղ շրջանում մինչ անտիբիոտիկների հայտնաբերումը: Այդ ժամանակ տուբերկուլյոզով հիվադներին «ստիպում էին» արևայրուք ընդունել, որի ընթացքում մարդիկ վիտամին D էին ստանում:
Եվրոպական հանձնաժողովը պատրաստել է նախագիծ, որի համաձայն՝ եվրոպական կազմակերպությունների տնօրենների խորհուրդներում կին-ղեկավարների թիվը կհասցնեն 40%-ի:
Եվրոպայում ընկերությունը իր սմարթֆոնները կվաճառի ուղղակի վաճառքով, այնպես էլ օպերատորների հետ համագործակցության միջոցով:
Սևադա Հակոբյանի խոսքով՝ տղամարդկանց շրջանում շատ տարածված են նաև սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդությունները, որոնք առաջ են բերում ինչպես՝ ֆունկցիոնալ սեռական, այնպես էլ՝ վերարտադրողական համակարգի խանգարումներ, այդ թվում՝ արական անպտղություն:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Ռուսաստանը 5 միլիարդ եվրոյի վարկ կհատկացնի Կիպրոսին։ Գործարքը դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին՝ նշում է« որ ռուսների համաձայնությունն արդեն կա։
«Ներկայացվել է թե՛ մեր, թե՛ «Ժառանգության» կողմից ներկայացված ընդհանուր մոտեցում, որը ներկայացվել է համագումարի բանաձևում: Երբ կգա հարցի քննարկման ժամանակը, կխոսենք»,- պատասխանելով 168.am-ի հարցին` արդյո՞ք «Ազատ դեմոկրատները» կողմ են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
Ադրբեջանի ազգային անվտանգության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը հայտնել էր, թե Սաֆարովի անվտանգությունը հոգում է իրենց գերատեսչությունը:
Նախատեսվում է, որ սկզբնական շրջանում պետության ֆինանսավորումը գերակշռելու է, իսկ արդեն չորս տարի անց գրասենյակը պետք է դառնա ինքնաֆինանսավորվող:
Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ:
«Կապանի մշակույթի պալատը մեզ աչքով աչք չունի տեսնելու: Լավ բանը ղափանցիներին ժոգա ա տալիս: Ուզում ես լավ բան ստեղծի` ձև չկա: Ինչի՞ կարմիր գույնը տեղ չի գտնում, երբ ղեկավարում է գորշը: Պետք է կողքին ընդհանրապես գույն չլինի, որ ասեն`գորշը գույն ա: Գիտեք` ինչքա՜ն խելացի, տաղանդավոր մարդկանց քշեցին Կապանից»
Երևան քաղաքի այգիները տարբեր ժամկետներով վարձակալության են հանձնվել տարբեր ընկերությունների։ 168.am-ը հետաքրքրվել է քաղաքապետարանից, թե որ այգիները որ ընկերություններին են հանձնվել և ինչ պայմաններով։
Վերջին տարիներին հայ հասարակության մեջ լայն տարածում գտած նորաձև հարսանեկան արարողությունները բավական թանկ հաճույք են: Հին հայկական ավանդական տաշի-տուշիով արարողություններն արդեն մնացել են կամ անցյալում, կամ էլ` հեռավոր գյուղերում:
Սաֆարովի հետ կապված դեպքերից հետո, ըստ էության, Ադրբեջանը հրապարակայնորեն փաստեց, որ ինքը բացարձակապես թքած ունի Մինսկի խմբի համանախագահների վրա:
ԵՄ վարկանիշային կանխատեսման փոփոխությունը «բացասականի» կապված է ԵՄ անդամ երկրների վարկային վարկանիշի կանխատեսումներից: Այդ երկրները, որոնց բացասական կանխատեսումներն ազդում են ԵՄ-ի վարկանիշային կանխատեսման վրա, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, և Նիդերլանդներն են: Այս երկրները ԵՄ բյուջեում հիմնական ներդրումներ կատարողներն են:
Կարծում եմ` մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ պարոն մարզպետն անդրադառնում է երեք օր հետո այդ հարցերին: Խոսքը, եթե նկատել եք, բավական կաշկանդված է: Դա արդեն իսկ ամեն ինչի մասին խոսում է, և խոսքը չի գնում մի քանի դաշնակցականների կողմից թյուր տեղեկատվություն տարածելու մասին:
Պարզվել է, որ 100 համարի «ԳԱԶել» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցուղում բախվել է պատին, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1959 թ. ծնված Ամալյա Գալստյանը, 1932 թ. ծնված Նվարդ Միքայելյանը, 1960 թ. ծնված Գևորգ Գալստյանը, 1949 թ. ծնված Անահիտ Սողոմոնյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Վաղը կարող են մեզ համար շատ ավելի վատ իրադարձություններ տեղի ունենալ` Ղարաբաղի հարցով և այլն: Ի՞նչ է, մենք պետք է նստենք և մեղադրե՞նք սրան-նրան: Եկեք տեսնենք, թե ո՞րն էր հիմնական պատճառը, որ մենք չկարողացանք դա կանխել:
Քնած մարդուն կացնով սպանելու ունակ մեկը վտանգավոր է անգամ ադրբեջանական հասարակության համար:
Պետությունը դատապարտում է այն կացինը, որով հայ են սպանել, բայց պետությունը նույն կացինն է հենց Մարգարիտա Մուրադյանների համար, որոնք ավելի շատ են, քան կարող ենք պատկերացնել:
«Իր կաբինետում ահագին վիճեցինք: Ես էլ ասացի, որ կդիմեմ երկրի նախագահին: Հիմա հրամանը տվել ա, որ մեզ շենքից հանեն»:
Մեսրոպ Մովսեսյանի խոսքով, «Ա1+»-ի և «Արմնյուզի» քաղաքական հայացքները ոչ մի կերպ չեն համապատասխանում իրար. «Բայց դա չի համարվում թշնամություն և անհասկացողություն: Երկու կողմն էլ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում դիրքային պայքար: Շատերին դուր կգար, եթե ընթացքում մեր միջև «պատերազմ» սկսվեր, բայց նման բան չի լինելու»:
Տեսնելով, որ հերթափոխի ժամը մոտենում է, իսկ Նազարյանն ուշանում է, նրա օգնականը՝ ավագ սերժանտ Արտակ Հովհաննիսյանը Մանուկյանին տեղեկացրել է այդ մասին: Ժամը 21-ին մոտ Նազարյանը վերադարձել է հենակետ: Դա նրան տրված վերջնաժամկետն էր…
ՀՀ Կենտրոնական բանկը, 168.am-ի հարցմանն ի պատասխան, մեկնաբանել է այն խոսակցությունները, որ այս տարվա սեպտեմբերից հատկապես պարենային ապրանքների գները շեշտակի թանկանալու են։