
Ծաղկի գները չեն էժանանում

Սեպտեմբերի 1-ից հետո ծաղկի գները չեն էժանացել: Պատճառն այն է, որ սեպտեմբերի 1-ը շաբաթ էր, և շատ հաստատություններ միայն այսօր են սկսում ուսումնական տարին:
Ինչպես միշտ` բոլոր տոն օրերին ծաղիկների գներն արհեստականորեն թանկանում են: Թեև դա հասարակության շրջանում բողոքների ու դժգոհության տեղիք է տալիս, այնուամենայնիվ, ծաղիկ վաճառողներն ունեն իրենց պատճառաբանությունը. «Տարվա մեջ մի քանի օր ենք գումար աշխատում, դա էլ չաշխատե՞նք»: Այսպես պատասխանեց Երևան քաղաքի ծաղկի սրահներից մեկի վաճառող Վարդան Կիրակոսյանը մեր այն հարցին, թե ինչո՞ւ են ծաղիկ վաճառողներն ամեն հարմար առիթ օգտագործում՝ ծաղկի գներն արհեստականորեն բարձրացնելու համար:
Այսօր՝ սեպտեմբերի 3-ի առավոտից, ծաղկի խանութներում կրկին մարդաշատ էր: Մարդկանց հույսերը, թե էժան փունջ կկարողանան գնել՝ չարդարացան: Այսօր ծաղիկներն ավելի թանկ արժեին: Նախկին 2000-2.500 դրամանոց փնջերն այսօր ծաղկի խանութներում կարելի էր գնել 3.500-4000 դրամով: